Հռոմի պապը բարձր է գնահատել Փաշինյանի և Ալիևի ընտրությունը՝ որպես «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ

05.02.2026 17:12
416

Հռոմի պապ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ, որում անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության  ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

Ինչպես հայտնում է Vatican News-ը, Հռոմի պապը իր ուղերձում բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել են որպես մրցանակակիրներ։ Նա հիշատակել է նաև նույն մրցանակին արժանացած աֆղան իրավապաշտպան Զարքա Յավթալին և պաղեստինյան Taawon կազմակերպությանը։

«Նրանք հույս են սերմանում այնպիսի մի աշխարհում, որը հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում։ Նրանք ընտրում են համերաշխության դժվարին ուղին՝ անտարբերության և դյուրին ճանապարհի փոխարեն։ Նրանք փաստեցին, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են բուժվել շոշափելի գործունեությամբ»,- ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ «Զայեդ» մրցանակի դափնեկիրների աշխատանքը վկայում է այն մասին, որ «եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»։  

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40