Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան գումարների և խնամքի նպաստների նոր չափերը

03.07.2020 10:13
1117

Հուլիսի 1-ից աջակցության հետեւյալ ծրագրերը արդեն մտել են ուժի մեջ:

. 1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50.000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (բարձրացվել է 6 անգամ)։

. 2-րդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հզ.-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (աճել է 2 անգամ)։

. Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ, մասնավորապես՝

. Գյուղաբնակ չաշխատող մայրերը, որոնք նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, ամեն ամիս կստանան նպաստ՝ 26.5 հզ. դրամ։

. Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան նախկինի համեմատ գրեթե 3 անգամ բարձր՝ 53 հզ. դրամ ամսական նպաստ (նախկինում 18 հզ. դրամ էր)։

. Քաղաքաբնակ աշխատող մայրերը նախկին 18 հզ. դրամի փոխարեն այսուհետ կստանան 26.5 հզ. դրամ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է նաեւ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ հավելելով.

«Երկիրը թալանած եւ քրեական գործերով անցնող կարկառունները կարծես այնքան են թեւ առել, որ սկսել են հաշվել մեր օրինական աշխատավարձերը, մեղավոր ենք, որ ձեր թալանածը դեռ ամբողջությամբ չենք վերադարձրել պետբյուջե, այլապես վերը նշված սոցիալական աջակցությունները կլինեին կրկնակի, մեղավոր ենք, որ դուք ցուցմունքներ տալու փոխարեն դեռ ստատուսներ եք գրում, բայց ամեն ինչ առջեւում է, բոլորի հերթը գալու է»:

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40