Հումանիտար աղետ է․ դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և պարենի մատակարարումները․ Արցախի ՄԻՊ

13.12.2022 14:01
859

Արդեն 24 ժամ է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և կից տեսանյութ ներկայացրել: 

«Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կրտված են իրենց ընտանիքներից։

Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը։ Սրանք մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։

Ես ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»,- գրել է նա։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01