Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին

09.06.2023 19:36
758

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալություն, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով  և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»:

Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:   

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27