Հունան Պողոսյանի ծննդյան օրն է

30.05.2026 10:05
2049

Հարգելի պարոն Պողոսյան

Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքն ու բարի մաղթանքները Ձեր ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք ընդամենը երկու տարի աշխատեցիք Սյունիքում՝ մարզպետի կարգավիճակով (2018-20 թթ․), բայց կարողացաք դառնալ մեզանից մեկը՝ մարզի հոգսերը և ուրախությունները դարձնելով Ձեր անձնականը՝ այդկերպ և ընդմիշտ մնալով սյունեցիներիս հետ։

Մենք չենք մոռանում Արցախյան 3-րդ պատերազմի օրերին Ձեր գործունեությունը․ և՛ ռազմաճակատ մեկնողների հետ էիք, և՛ թիկունքի աշխատանքները կազմակերպողի դերում էիք, և՛ ամեն ինչ անում էիք սյունեցու հերոսական ոգու հերթական պոռթկումին սատար կանգնելու համար։

Միայն հետագայում իմացանք, որ Ձեր հրաժարականը 2020-ի դեկտեմբերին՝ արժանապատիվ  հայ մարդու, Սյունիքի ռազմավարական բացառիկ դերն ու նշանակությունը գիտակցող պետական գործչի համարձակ քայլ էր, որով փորձեցիք  կանգնեցնել Սյունիքի դեմ նյութվող դավադրության հեղինակներին։

Դուք դեմ արտահայտվեցիք Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվող դավաճանական համաձայնագրին, որի համաձայն Սյունիքի արևելյան սահմանների իշխող բարձունքները, Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն ճանապարհները նվիրվեցին Ադրբեջանին։

Դուք կարող էիք (շատերի պես) հաշտվել այդ քայլի հետ և մնալ իշխանության մեջ՝ ցույց տալով, թե իբր ոչինչ չի պատահել Սյունիքի հետ։ Բայց, ինչպես նշեցինք, փորձ արեցիք կասեցնել հակասյունիքյան այդ գործարքը, թեև դավադիրները (ի վերջո) հաղթեցին։

Մենք չենք մոռանում նաև Ձեր անկեղծ ջանքը՝ Սյունիքում ամրապնդելու հանրային համերաշխությունը, ավելի խորացնելու սյունեցիներիս՝ ի վերուստ տրված պետականամետության, հայրենատիրության անսակարկելի զգացումը։

Հիշեք՝ Սյունիքի դռները միշտ բաց են Ձեր առջև։ Ընդ որում՝ դա մի կարգավիճակ է, որին կերազեն շատերը, որին չեն կարող արժանանալ գործող բազմաթիվ վայ-իշխանավորներ։

Պարոն Պողոսյան

Սյունիքը բախտորոշ ժամանակներ է ապրում։

Հավատացած եղեք՝ սեփական իշխանությունը կամ սեփական պաշտոնները, սեփական բիզնեսը և անվաստակ արտոնությունները պահելու համար Սյունիքն առևտրի առարկա դարձնողները ձախողվելու են անպայման ու նետվելու են պատմության աղբանոց։

Եվ Սյունիքի տարածքային ամբողջականությունն անպայման վերականգնվելու է, Սյունիքը մնալու է հայոց անկախ պետականության հուսալի ողնաշարը, և շարունակվելու է հավերժին միտված նրա երթը։

Աստված պահապան Սյունյաց աշխարհին և նրա նվիրյալ զավակներին ու բարեկամներին։

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40