Հունան Պողոսյանն այցելել է «Սյունյաց երկրի» խմբագրատուն

07.02.2019 17:51
1559

Փետրվարի 6-ին Սյունիքի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն այցելել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրատուն եւ հանդիպել լրատվամիջոցի աշխատակազմի հետ:

Մարզպետը մեկ անգամ եւս դատապարտել է փետրվարի 5-ին թերթի խմբագրության դեմ կատարված բռնարարքը եւ հավաստիացրել, որ մարզի իրավապահ մարմիններն իրականացնում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ հանցագործության հանգամանքները բացահայտելու համար:

Նա հորդորել է թերթի խմբագրակազմին՝ նախկին ակտիվությամբ եւ հետեւողականությամբ լուսաբանել մարզի առօրյան:

Հունան Պողոսյանին հետաքրքրել են պարբերականի անցած ուղին, թերթի տպագրության, առաքման, ինչպես եւ բաժանորդագրության հետ կապված հարցերը, առաջիկա ծրագրերը, որոնց վերաբերյալ հանգամանալից բացատրություններ է տվել լրատվամիջոցի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Թերթի խմբագիրը նաեւ հայտնել է լրատվամիջոցի ստեղծագործական անձնակազմի, նաեւ ընթերցողների ու բազմաթիվ մտավորականների պատկերացումները մարզի ընթացիկ իրավիճակի, առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Մարզպետը հատկապես հիացմունք է արտահայտել թերթի հատուկ (բացառիկ) համարների վերաբերյալ, որոնցից մի քանիսին ծանոթացավ հանդիպման ընթացքում:

Ի դեպ, առաջիկա օրերին լույս կտեսնի հայոց մեջ  մեծագույն սայաթնովագետներից մեկին, նշանավոր սյունեցի Մորուս Հասրաթյանին նվիրված բացառիկ համարը, որի նախնական տարբերակը նույնպես ներկայացվեց Հունան Պողոսյանին:

Դրվատանքի խոսք ասվեց ԱԺ արտահերթ ընտրության շեմին խմբագրության կողմից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ իրականացված հաղորդաշարի մասին՝ որպես բացախոսության եւ բազմակարծության նոր հարթակ մարզում:

Կարեւորվեց այդ հաղորդաշարը վերականգնելու անհրաժեշտությունը, որի օգնությամբ հնարավոր կլինի հանրային լայն քննարկումներ կազմակերպել Սյունիքի մարզի առօրյայի, ինչպես եւ երկրամասի հիմնախնդիրների շուրջ:

Հունան Պողոսյանը բարձր գնահատեց խմբագրության աշխատակիցների նվիրական գործունեությունը, ովքեր պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակով կարողանում են ապահովել մարզային լրատվամիջոցի սեփական դեմքն ու դիմագիծը, ինչպես եւ հանրապետության լրատվական ընտանիքում մեկուկես տասնամյակ շարունակ ունենալ ուրույն տեղ:

Սամվել Ալեքսանյանը վերջում երախտագիտություն է հայտնել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ անկեղծ եւ անկաշկանդ հանդիպում-քննարկման համար՝ այն որակելով իբրեւ մարզպետարան-լրատվամիջոց համագործակցության լավագույն օրինակ:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40