Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետ

16.10.2018 16:00
1410

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:

Հունան Պողոսյանը ծնվել է 1964թ. մայիսի 30-ին Երեւան քաղաքում:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ:

1982-84թթ. խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է հանրապետության ոստիկանության համակարգում:

2010-18թթ. եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:

2014թ. ապրիլի 15-ին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ երկու որդի:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում փոխարինել է Կարեն Համբարձումյանին, ով այդ պաշտոնը զբաղեցրեց 2018թ. հունիսի 8-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Սովորաբար Սյունիքի առաջին եւ ոչ պաշտոնական մարզպետ է համարվում Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով 1993-95թթ. Սյունիքի հարցերով Հայաստանի Հանրապետության պետական նախարար էր:

Իսկ առաջին մարզպետը գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն էր, ով պաշտոնավարել է 1996թ. փետրվարի 19-ից մինչեւ 1998թ. մայիսի 5-ը:

1998թ. մայիսի 7-ից մինչեւ 2000թ. օգոստոսի 17-ը մարզպետի պաշտոնը զբաղեցրել է Ռոման Նավասարդյանը:

Այնուհետեւ՝ 2000թ. օգոստոսի 17-ից մինչեւ 2004թ. մարտի 25-ը, Սյունիքի մարզպետն էր գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը:

2004թ. մարտի 25-ից մինչեւ 2013թ. հունիսի 6-ը Սյունիքի մարզպետն էր Սուրեն Խաչատրյանը, ով այդ պաշտոնը զբաղեցրեց երկրորդ անգամ՝ 2014թ. սեպտեմբերի 25-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 6-ը:

2013թ. հուլիսի 10-ից Սյունիքի մարզպետն էր Վահե Մաքսիմի Հակոբյանը. պաշտոնավարեց մինչեւ 2014թ. սեպտեմբերի 25-ը:

2016թ. հոկտեմբերի 6-ից Սյունիքի մարզպետն էր Վահե Ա. Հակոբյանը, ով պաշտոնանկ արվեց 2018թ. հունիսի 8-ին:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը շնորհավորում է Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ, նրան ցանկանում հաջողություններ՝ ի բարօրություն մեր երկրամասի եւ Հայաստանի Հանրապետության:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40