Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

26.12.2025 12:31
399

2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որն 8-րդը կլինի մանկական սքրինինգային ծրագրերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Տեսողության մի շարք խանգարումներ, հիվանդություններ և բնածին արատներ նորածնային շրջանում դեռևս չեն արտահայտվում կլինիկական նշաններով, սակայն վաղ ախտորոշումն ու միջամտությունը հնարավորություն են տալիս կանխել տեսողության անդարձելի կորուստը և ապահովել երեխայի նորմալ տեսողության զարգացումը։ Այս սքրինինգի նպատակն է վաղ հայտնաբերել այն ակնային ախտաբանությունները, որոնք կարող են տեսողության նվազման բերել, անդառնալի կորստի կամ ուշ ախտորոշման դեպքում պահանջել բարդ և երկարատև բուժում:

Առավել կարևոր են հետևյալ վիճակների վաղ հայտնաբերումը, որոնք կարելի է իրականացնել նորածնային ակնային սքրինինգի միջոցով.

  • բնածին կատարակտա
  • բնածին գլաուկոմա
  • ռետինոբլաստոմա
  • տեսողական օրգանի ծանր անոմալիաներ։

Ծրագրի մեկնարկից առաջ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են նորածնային ակնային սքրինինգի վերապատրաստման դասընթացներ՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող ծննդատների ու նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների մասնագետներին։

Ծրագրի շրջանակում շուրջ 100 նեոնատոլոգ և բուժքույր մասնակցել են մասնագիտական վերապատրաստմանը, բարելավել այս ուղղությամբ կարողությունները` նորածինների տեսողության խնդիրները վաղ ախտորոշելու համար, ինչը կնպաստի կանխարգելելի կուրության նվազեցմանը Հայաստանում։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01