Հույն գործիչներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին

28.09.2020 17:20
1268

Հունաստանի Ազգային Պաշտպանության նախկին նախարար, Անկախ հույներ կուսակցության առաջնորդ Պանոս Կամենոսն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:

«Մեր հայ եղբայրներ, հույն ազգը ձեր կողքին է: Ես մեծ պատիվ ունեի ճանաչելու Հայաստանի հերոսներին, ովքեր պայքարում են հանուն իրենց հողերի ազատագրման և ժողովրդի պաշտպանության` Ցեղասպանությունը շարունակող նոր իսլամիստների դեմ: Աստվածն ու հույները ձեզ հետ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Պանոս Կամենոսը:

Եվրախորհրդարանում «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ստելիոս Կիբուրոպուլոսը ևս անդրադարձել է արցախա-ադրբեջանական հատվածում առկա լարվածությանը:

«Այսօր հայ ժողովուրդն անհիմն հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ես Եվրախորհրդարանում կձեռնարկեմ ցանկացած նախաձեռնություն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և ցանկացած երկրի նկատմամբ, որը կսատարի Ադրբեջանին: Իմ մտքերը հերոսական և քաջ հայ ժողովրդի հետ են»,- պատգամավորը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40