Հյուր էր ԱՄՆ դեսպանը

16.09.2019 11:44
1173

Սեպտեմբերի 15-ին եռօրյա այցով Սյունիք ժամանեցին Հայաստանի Հանրապետությունում ԱՄն արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Մեթյու Փթիթը: Օրվա երկրորդ կեսին դիվանագետները եղան Սյունիքի մարզպետարանում, որտեղ կայացած հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը եւ խորհրդական Գոռ Թադեւոսյանը։ Դեսպան Լին Թրեյսին զրույցի սկզբում ասաց, թե ինքն արդեն նկատում է, ինչպիսի գործընկերային հարաբերություններ են ձեւավորվել ԱՄն դեսպանատան եւ Սյունիքի մարզի միջեւ, ինչը դեսպանատունը ցանկանում է շարունակել եւ զարգացնել։ Եվ քանի որ նրա առաջին այցն էր Սյունիք, հետաքրքրվեց մարզի տնտեսության առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրներով եւ մարտահրավերներով։ Մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄն միջազգային զարգացման գործակալության միջոցներով մարզում իրականացված ծրագրերի համար եւ բավարարեց դիվանագետի հետաքրքրությունը, մասնավորապես նշելով, որ մարզում խնդիր է դրված զարգացնել զբոսաշրջությունը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Դեսպանը նաեւ հետաքրքրվեց մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հարուցած բնապահպանական խնդիրներով։

Կապան այցելելիս դիվանագետը նկատել էր մարզկենտրոնի կառուցվող օդանավակայանը եւ ցանկություն հայտնեց իմանալ դրա թողունակության եւ հնարավորությունների մասին։

Դեսպան Լին Թրեյսին հաստատեց «Սյունյաց երկրի» հարցը, թե այցը Սյունիքի մարզ ճանաչողական է եւ փոխանցեց, որ մինչ Հայաստանի դեսպան նշանակվելը դիվանագիտական աշխատանք է կատարել Ռուսաստանի Դաշնությունում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայի հանրապետություններում։ Իսկ առաջին տպավորությունը, որ ստացել է Հայաստանից, այն է, որ նախ ջերմ ընդունելության է արժանացել, դրական տրամադրվածություն է տեսել, որ տիրում է Հայաստանում, տպավորված է հայ ժողովրդի աշխատասիրությամբ։

Վերջում դեսպանը ավելացրեց, որ այցի գլխավոր իրադարձությունը սեպտեմբերի 17-ին Մեղրիում կայանալիք մի միջոցառում է։ Խոսքը Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ծրագրի ավարտի մասին է, որի շրջանակում իրականացվել է ուշ միջնադարյան շրջանի ՍԲ Հովհաննես (Սբ Սարգիս) եկեղեցու վերակառուցումը, որի նպատակով տրամադրվել է 510 հազար ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի շնորհիվ վերականգնվել են եկեղեցու եզակի որմնանկարները, ապահովվել են ջրահեռացման, օդափոխության համակարգերը, փոխվել է տանիքը, բարեկարգվել դեպի եկեղեցի տանող ճանապարհը։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40