Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի՝ ՀՀ-Իրան սահմանային հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թ․ 3-րդ-4-րդ եռամսյակի ընթացքում

17.03.2023 17:04
2319

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը․ տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ «Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։ Այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները: 24.10.2022թ. հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։ Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։ Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին»,- ասված է հաղորդագրությունում։

https://factor.am/
 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17