«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին հայտնաբերվել են մարդկային կմախքների մասեր, գանգեր ու ոսկրային հատվածներ

21.10.2023 12:58
1212

Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է SHAMSHYAN.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը: Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները:

Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40