Ի գիտություն խոզաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց

17.01.2019 15:15
1346

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «խոզերի աֆրիկական ժանտախտ» և այլ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման նպատակով սկսում է ուժեղացված վերահսկողություն խոզերի բուծման կանոնների պահպանման նկատմամբ: Բոլոր հայտնաբերված խախտումների վերաբերյալ կկազմվեն արձանագրություններ և կնշանակվեն համապատասխան վարչական տույժեր:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ համաձայն ԱՀ կառավարության 2018 թվականի մայիսի 21-ի «Անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 391-Ն որոշման դրույթների, խոզերի բուծումը պարտադիր կերպով պետք է կազմակերպվի փակ պահվածքով` բացառելով շփումը վայրի և ընտանի կենդանիների ու թռչունների հետ: 
Խոզերի ինֆեկցիոն հիվանդություններից խուսափելու նպատակով արգելվում է խոզաբույծից և անասնաբույժից բացի այլ անձանց մուտքն անասնաշենք: 
Տեղեկացնում ենք նաև, որ խոզերի մոտ ցանկացած կասկածելի թվացող ախտանիշներ նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել անասնաբուժական սպասարկման կայաններ հետևյալ հեռախոսահամարներով.
«Ստեփանակերտի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ՝ (047) 95-09-70
«Ասկերանի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ՝ (0 476) 77-3-08
«Մարտունու անասնաբուժական սպասարկաման կայան» ՊՈԱԿ՝ (0 478) 2-11-40
«Մարտակերտի անասնաբուժական սպասարկաման կայան» ՊՈԱԿ՝ (0 474) 2-14-15
«Հադրութի անասնաբուժական սպասարկաման կայան» ՊՈԱԿ՝ (0 47) 55-14-81
«Շուշիի անասնաբուժական սպասարկաման կայան» ՊՈԱԿ՝ (0 47) 3-10-67
«Քաշաթաղի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ՝ (0 94) 86-01-65
«Շահումյանի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ՝ (0 97) 22-69-16 
Գործում է նաև նախարարության շուրջօրյա թեժ գիծը՝ (097) 178-178 հեռախոսահամարով:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17