Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք. Սաղաթելյան

31.10.2022 11:45
929

Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին.

-Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։

-Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է

Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։

Արցախը նաև շատ հստակ ասում է.

-Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։

Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:

Սիրելի հայրենակիցներ

Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին:

Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք:

Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։

Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին:

Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:

Առանց Արցախի չկա Հայաստան

Առանց Արցախի չկա խաղաղություն»- նշել է նա:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24