Ի պատասխան անպատասխանատու մեկնաբանությունների

24.07.2019 17:11
1153

Հուլիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն այն մասին, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը 2014 թվականին իր որդուն է օտարել համայնքային սեփականության հողամաս և 2015-ին վաճառել է այդ հողամասը ՓԲ ընկերությանը՝  անհամեմատ թանկ:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշատակվող ՓԲ ընկերությունը «Լիդիան Արմենիան» է, որը 2015 թվականին Լայերտ Մկրտչյանից ձեռք է բերել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը և այգին` 147 միլիոն դրամով: Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարատեսակ անտեղյակ մեկնաբանությունների և չարամիտ մանիպուլյացիաների տեղիք տվեց Ամուլսարի ծրագրի որոշ քննադատների կողմից: Ինչպես հաճախ՝ այս դեպքում էլ՝ առանց որևէ հիմքի և  անհրաժեշտ տեղեկությունների: Այս առիթով հարկ ենք համարում պարզաբանել:

  1. Ընկերությունը Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից հողը ձեռք է բերել բացառապես նույն պայմաններով՝ գնահատման նույն չափանիշներով: Գնագոյացումը հիմնված է եղել հայաստանյան օրենսդրության, ինչպես նաև միջազգային լավագույն չափանիշների վրա: Սա ներառել է ո՛չ միայն հողի շուկայական արժեքը, այլև մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ հողատեսքի, ծառերի և մշակաբույսերի առկայության, դրանց քանակի և տարիքի, բերքատվության և այլ չափանիշների գնահատում: Այս չափանիշները կիրառվել են բոլոր հողատերերի գույքի գնահատման դեպքում: Գնահատման չափանիշները բաց են, թափանիցկ և միշտ հասանելի են եղել մեր կայքում:
  2. Խնդրո առարկա հողամասի ձեռքբերումն իարականացվել է պետական իրավասու մարմնի կողմից տրված սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ սահմանափակումների բացակայությունը հավաստող փաստաթղթերի հիման վրա՝ ինչպես և մյուս բոլոր 145 սեփականատերերի դեպքում:
  3. Խնդրո առարկա հողամասի և մյուս բոլոր հողամասերի դեպքում ձեռքբերման արժեքը ներառել է ոչ միայն հողամասի, այլև դրանում առկա մշակաբույսերի և պտղատու ծառերի արժեքը՝ գնահատվելով վերը նշված միջազգային չափանիշներով:
  4. Վերը բերված չափանիշներով Լայերտ Մկրտչյանից 147 միլոն դրամով ձեռք բերված հողից և այգուց բացի, Լիդիան Արմենիան Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից ձեռք է բերել ընդհանուր առմամբ շուրջ 1, 3 միլիարդ (մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ) ընդհանուր արժեքով հողամասեր:
  5. Ի լրումն՝  Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից և ոչ մեկի հետ «Լիդիան Արմենիան» չի ունեցել դատական վեճ:


Lydian Armenia

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40