Ի պատասխան syuniacyerkir.am կայքում (25.08.2022) հրապարակված՝ Հարժիս գյուղի մի խումբ բնակիչների դիմումի

02.09.2022 10:21
1749

Հարգելի հայրենակիցներ

Ձեր դիմումն ուշադիր ուսումնասիրելուց հետո դիմել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, խնդրել եմ պարզաբանում՝ ստեղծված իրավիճակի մասով: Նախարարությունը պարզաբանել է հետևյալը. եթե պայմանագիրը գործողության ժամկետում է գտնվում՝ առանց վարձակալի համաձայնության վարելահողերը հնարավոր չէ հետ վերցնել, դա կարող է լուծվել միայն  դատական կարգով: Նույնիսկ վարձակալության գումարները չվճարվելու պարագայում պետք է կրկին դատական կարգով լուծել պայմանագիրը և բռնագանձել ապառքները:

Այն հողատարածքները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն և որոնց վարձակալության  ժամկետները լրացել է, ՀՀ կարավարության 14.01.2021 թ. համար 16-N որոշման սահմանված կարգի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն՝  անհրաժեշտ է ստանալ մարզպետի  համաձայնությունը, որից հետո ՀՀ հողային օրենսգրքի 76-ից 80-րդ հոդվածների համաձայն այդ հողամասերը  կարող են տրամադրվել մրցութային կարգով:

Քաղաքացիների այն պահանջը, ըստ որի 300 հա-ը  պետք է բաժանել բնակավայրի բնակիչներին՝ յուրաքանչյուրին 2-3 հա սահմաներում, չի կարող իրականացվել, քանի որ Հողային օրենսգրքի վերը նշված հոդվածների համաձայն պետք է տրամադրել միայն  մրցութային կարգով:

Սյունքի մարզպետարանից փոխանցած տեղեկատվության համաձայն՝ մարզպետարանի համապատասխան բաժինն  այս պահին ուսումնասիրում է պայմանագրերի կնքման օրինականությունը՝ ըստ սահմանված կարգի  գործին ընթացք տալու համար:

Հարգելի քաղաքացիներ, հետևողական եմ լինելու խնդրի արդարացի և շուտափույթ կարգավորման համար: Առաջիկայում հանդիպումներ կունենամ պատասխանատուների հետ և կրկին կանդրադառնամ հարցին՝ քաղաքացիներին իրազեկ պահելով գործի ընթացքի մասին:

Դավիթ Դանիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40