Իգնատի Առաքելյանն այցելել է Սյունիք. մարզում զարգանում է շինշիլաբուծությունը, ընդլայնվում են ինտենսիվ այգիների տարածքները

17.04.2018 10:35
1272

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների եւ ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները եւ ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: 

Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մասնակցել է Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը, համայնքների ղեկավարներ, ֆերմերներ, պաշտոնատար այլ անձինք:

Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է գյուղոլորտում իրականացվող ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը, այդ թվում` կաթիլային ու անձրեւացման եղանակով ոռոգման համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման նախաձեռնությունները, անդրադարձ կատարել սերմնարտադրության զարգացման հարցերին: 

Խորհրդակցության ընթացքում Իգնատի Առաքելյանը կարեւորել է նաեւ համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման հարցը: Անդրադարձ է կատարվել նաեւ մարզի արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր։ «Հիմնական հարցը, որը քննարկվեց, վերաբերում էր համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանը, կան կազմակերպչական խնդիրներ, ներկայացվեց առաջարկություն, որին ընդհանուր առմամբ դեմ չենք, եւ եթե օրենքը թույլ է տալիս, ապա կարող են ունենալ գլխավոր համայնքային անասնաբույժ, իսկ մնացած ծառայությունները պատվիրակել այլ անասնաբույժների։ Քննարկվեց ինտենսիվ այգիների ծրագիրը, քանի որ այստեղ կարկտահարությունից վնասներ չկան, կարկտապաշտպան ցանց ներդնելու կարիք չկա, առաջարկություն եղավ ինտենսիվ այգիների ներդրման ծրագրից օգտվել առանց ցանցերի ներդրման։ Կուսումնասիրենք, կտեսնենք՝ էլ ինչ խնդիրներ կան ծրագրերի հետ կապված եւ կհամապատասխանեցնենք շուկայի պահանջարկին», - ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը։

Այնուհետեւ Իգնատի Առաքելյանն ուղևորվել է «Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսություն: 2015 թվականից գործող տոհմային տնտեսությունում ի սկզբանե ունեցել է 40-50 կենդանի, գլխաքանակն աստիճանաբար ավելացրել են, ապրիլի վերջին նախատեսվում է ներմուծել մոտ 2000 գլուխ կենդանի: 

Շինշիլաները ներմուծվում են Դանիայից եւ Լեհաստանից, արագ հարմարվում են Հայաստանի կլիմային, շատ հեշտ են պահվում եւ մեծ խնամք չեն պահանջում: Տնօրեն Մհեր Միրզոյանի խոսքով՝ մորթին այժմ մշակման փուլում է, վերջնական արտադրանքը մոտ 2-3 ամիս անց կհայտնվի շուկայում: «Սպառման համար պայմանավորվածություններ ունենք հիմնականում Կանադայի, Լեհաստանի եւ Դանիայի հետ, որոնց պահանջարկը մեծ քանակներով է», - նշել է Մհեր Միրզոյանը` հավելելով, որ արտադրանքի իրացման պայմանավորվածություններ կան նաեւ տեղական շուկայում:

Այցի երկրորդ օրը նախարարի պաշտոնակատարն այցելել է «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մի շարք ընկերություններ, տեղում ծանոթացել գործարանների արտադրանքին, ներկա հզորություններին ու առաջիկա ծրագրերին:

«Լամաքս Գրուպ» ՍՊԸ-ի կազմում են «Մարիլա» եւ «Վամաքս» ընկերությունները, ունեն նաեւ մանր եղջերավոր կենդանիների սպանդանոց եւ տոհմային խոզաբուծական ֆերմա, արտադրանքն իրացնում են «Սյունիքի բարիքներ» խանութների ցանցում եւ խոշոր սուպերմարկետներում։ Տնօրեն Ալյոշա Մկրտչյանն ընդգծում է, որ կաթնամթերքն արտադրում են բացառապես անարատ կաթից, արտադրական պրոցեսում չոր կաթ առհասարակ չի կիրառվում։ Ընկերության կաթնամթերքի պահպանման ժամկետները շատ կարճ են, իրացումը կազմակերպում են Սյունիքի մարզում ու Երեւան քաղաքում, իսկ վերջին մեկ ամսում այն նաեւ Արցախի սպառողներին է հասնում։ Սպառման խնդիրներ չունեն. կաթնամթերքի պահանջարկը հաճախ չեն կարողանում ամբողջությամբ բավարարել, ուստի փորձում են ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման եւ այլ միջոցառումների հաշվին։ Ընկերությունն աշխատում է փակ շղթայով. վերամշակված արտադրանքի ստացման համար օգտագործում են բացառապես սեփական արտադրության կաթը եւ միսը, այստեղ ապահովում են ապրանքների հետագծելիությունը, խստիվ պահպանվում են անվտանգության եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ «Վամաքս» ընկերությունն ունի շուրջ 800 խոշոր եղջերավոր սիմենթալ ցեղատեսակի կենդանիներ։ Տնօրենը նշում է, որ իրենց արտադրանքի ինքնարժեքը բարձր է, քանի որ բարձրորակ հումք են օգտագործում։ Այս համատեսքստում նա կարևորել է մակնշման պահանջի պահպանումը, ինչի շնորհիվ իրենց արտադրանքն ավելի մրցունակ կդառնա։

Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը եղել է նաեւ «Ագրոբիոպրոդուկտ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է հիմնականում թռչնամսի, թռչնակերի արտադրությամբ, իսկ մեկ ամիս առաջ սկսել են նաեւ անասնակերի արտադրությունը: Ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանը նշել է, որ ճտերը ներմուծվում են հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Վրաստանից, այս պահի դրությամբ ճտերի քանակը կազմում է մոտ 20 հազար, թռչնամիսը սպառվում է հիմնականում Սյունիքում, սակայն հետագայում նախատեսում են ընդլայնել իրացման շուկան:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է սկսել լիզինգի նոր ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի անասնապահական եւ կաթի վերամշակման նոր սարքավորումներ ձեռք բերել՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրից օգտվելով՝ փոքր ֆերմերները, որոնք ցանկանում են անասնապահությամբ զբաղվել, կկարողանան ստանալ բարձրորակ կաթ, որը մեծ պահանջարկ ունի, եւ «Մարիլա» ընկերությունը, որը այսօր աշխատում է փակ ցիկլով, ֆերմերներից նույնպես մթերումներ կիրականացնի:

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ներդրումներ են իրականացվում թռչնաբուծության մեջ, որովհետև այսօր դա երեւի թե ամենամատչելի մսի տեսակն է սպառողի համար, եւ համոզված ենք, որ ոլորտը զարգանում է եւ վստահաբար նոր ներդրումներ են ակնկալվում»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով տեղական թռնչաբուծության զարգացման հնարավորություններին:

Նա նաեւ հավելել է, որ Սյունիքի մարզի սերմնաբույծներին տրամադրվել է ցորենի սերմացու եւ ակնկալվում են լավ արդյունքներ:Այցի շրջանակում Իգնատի Առաքելյանը եւ Վահե Հակոբյանը մասնակցել են նաեւ Կապանում կազմակերպված ծառատունկին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի բաժին

17 ապրիլի 2018թ.

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23