«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՐՋԱՅԻՆ ՆՈՐ ՈՒՂԻ

24.09.2018 15:43
1599

ՍՅՈՒՆԻՔ, ՀԱՅԱՍՏԱՆ - Սեպտեմբերի 28-29-ին «Իմ Հայաստան» ծրագիրը կներկայացնի Սյունիքը՝ որպես զբոսաշրջային վայր՝ ներկայացնելով մարզը դարերի խորքից՝ Ուղտասար լեռան ժայռապատկերների միջոցով, որոնք վերագրվում են պալեոլիթական դարաշրջանին (մ.թ.ա. 12000 թ.), ինչպես նաև մարզի տաղանդավոր ժամանակակից արվեստագետների միջոցով, որոնք ստեղծում են արվեստի գործեր ներշնչվելով հնագույն ժայռապատկերներից: Լրատվամիջոցների համար կկազմակերպվի երկօրյա ուղևորություն, որպեսզի նրանք անձամբ կարողանան հանդիպել արվեստագետներին և ծանոթանան նոր զբոսաշրջային փորձառություններին:

Այցելությունը ներառում է․

* ամենագնացով տուր դեպի Ուղտասար, ներառյալ մի փոքր լեռնագնացություն՝ Բասեն տուրի փորձառու ուղեկցորդների հետ, բացահայտելու ժայռապատկերների դաշտը,

  •  այցելություն Սիսիան Կերամիքս՝ պատրաստելու կավե բաժակ վարպետ Վահագնի կամ բատիկե շարֆի Զառայի հետ,
  •  քաղաքային տուր տեղացի զբոսավարների հետ, ովքեր վերապատրաստվել են «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում,
  •  այցելություն Շինուհայրի «Կանանց ռեսուրսների կենտրոն»․ բրդից գորգեր պատրաստելու գործընթացի ներկայացում, ինչպես նաև հանդիպում կենտրոնի կանանց հետ՝ լսելու նրանց սոցիալական ձեռներեցության պատմությունը։ 

Այս բոլոր զբոսաշրջային փորձառությունների զարգացման նպատակն է ներկայացնել Սյունիքը որպես զբոսաշրջության կենտրոն՝ ներգրավելով ավելի շատ այցելուներ և օգնելով տեղական տնտեսության զարգացմանը, խթանելով քաղաքի տաղանդավոր արվեստագետների գործերը: Շրջայցը յուրահատուկ է իր բնույթով, քանի որ այն կտեղափոխի ձեզ պալեոլիթական ժամանակաշրջան և կբերի ժամանակակից արվեստագետների արհեստանոց: Շրջայցն իրականացվում է «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության և զբոսաշրջության ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից:

«Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացնում է Սյունիքի մարզը

Սեպտեմբերի 28-29, 2018, մեկնում 08:30 – վերադարձ հաջորդ օրը՝ 19:00

Հետաքրքրված լրատվամիջոցները մինչև սեպտեմբերի 26-ը, ժամը 16:00-ը պետք է գրանցվեն զանգահարելով 055 050168 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով [email protected] հասցեին։

Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով առաջնահերթությունը կտրվի առաջին գրանցվողներին։

«Իմ Հայաստան» ծրագիրը հոգում է տեղափոխման, գիշերակացի և սննդի ծախսերը։

 

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11