Իմ հայրենակիցներ, համախմբվե՛ք, ինքնակազմակերպվե՛ք և ձեր պայքարի ձայնը բարձրացրեք նաև Սյունիքում. Սուրիկ Խաչատրյանի կոչը

19.02.2021 10:36
2523

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդես է եկել կոչով.

«Սիրելի՛ սյունեցիներ և երևանաբնակ իմ հայրենակիցներ
Սյունիքը վտանգված է, այն մաս֊մաս տրվում է մեր դարավոր թշնամուն։ Ճիվաղ ու դավաճան կառավարության ձեռքով, Լեռնահայաստանից որոշ հատվածներ նվիրվել է ազերիներին, ու եթե դեմ չկանգնենք այս ստոր գործարքին, շատ շուտով նրանց տիրապետության տակ կանցնի ողջ Սյունիքը։ Բոլորս էլ գիտենք, որ Սյունիքը ադրբեջանի կազմում տեսնելու փափագը թշնամու ամենամեծ երազանքն է։ Բայց մենք հայրենիք չունենք նրանց տալու։ Մենք պարտավոր ենք պայքարել մեր հող ու ջրի, մեր սար ու քարի համար։

Այս կառավարությունը ինչքան մնա, այնքան կտոր֊կտոր կորցնելու ենք մեր պապերի երկիրը, պղծվելու են նախնիների գերեզմանները, ոչնչանալու է հայի, առավել ևս սյունեցու գենը։

Փետրվարի 20֊ին մենք կարող ենք շրջել մեր պատմության խայտառակ էջը։ Փետրվարի 20֊ին, միանալով պայքարին, կարող ենք ապացուցել մեր միասնականությունն ու պահպանել ծվեն֊ ծվեն արված մեր հայրենիքը։

ՀՀ֊ի ողջ տարածքում բնակվող թանկագի՛ն սյունեցիներ,
հավատում եմ, որ կլսեք կոչ֊խնդրանքս և փետրվարի 20֊ին, ժամը՝ 15։00֊ին կմիանաք պայքարի երթին՝ ի սեր Սյունիքի, ի սեր հայրենիքի, ի սեր մեր նահատակված հերոսների։
Իմ հայրենակիցներ, համախմբվե՛ք, ինքնակազմակերպվե՛ք և ձեր պայքարի ձայնը բարձրացրեք նաև Սյունիքում։

Հիշե՛ք, եթե միասնական չպայքարենք այս չարիքի դեմ, ապա կկորցնենք Արցախի մազապուրծ եղած հատվածը, Սյունիքն ու ողջ Հայաստանը։

Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին խնդրում եմ կանգնել սյունեցու կողքին և սյունեցուն միայնակ չթողնել թուրքի և դավաճանի դեմ պայքարում» :

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40