«Իմ քայլ»-ի պատգամավորի վկայությամբ՝ երեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել

17.05.2021 12:11
1389

«Այս բանակցությունների ընթացքում երեկվա բանակցությունները, երեկվա փուլը բավականին արդյունավետ է ավարտվել», - առավոտյան Գորիսում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այսքանը կարող եմ ասել, բայց դետալային չեմ ուզում ներկայացնել, թե արդյունավետությունը ինչումն է կայանում։ Ամեն դեպքում, երեկվա բանակցությունները արդյունավետ են ավարտվել, կարծում եմ՝ Պաշտպանության նախարարությունը շուտով տեղեկատվություն կտրամադրի այդ մասին», - նշեց իշխող խմբակցության պատգամավորը։

«Կրկնում եմ՝ երեկվա բանակցությունների ավարտը արդյունավետ է եղել, սակայն պետք է ասեմ, որ բանակցությունները շարունակելի են, դեռևս խնդիր կա, և այդ խնդիրների լուծման ուղղությունը ևս բանակցությունների մեջ է», - ընդգծեց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Բանակցությունները չեն ավարտվել, ուղղակի այսօր, իմ տեղեկություններով, բանակցություններ դեռևս չեն լինի։ Սակայն այն, որ բանակցությունները չեն ավարտվել և շարունակվելու են, դա միանշանակ է»։

Միաժամանակ, նա կոչ արեց «բոլորին, բոլոր պաշտոնյաներին՝ նախկին, ներկա, զինվորականներին, պաշտոններ զբաղեցնողներին և զբաղեցրածներին՝ իրենց հայտնի տեղեկությունները չհրապարակել, եթե անգամ վստահ են, որ դրանք ճիշտ են՝ այս պահի դրությամբ չի կարելի այս բանակցային պրոցեսի մեջ և այս լարված իրավիճակի մեջ տեղեկություններ տարածել, որոնք կարող են ամբողջապես, 180 աստիճան փոխել ամեն ինչի ելքը»։

Իշխող խմբակցության պատգամավորը հաստատեց, որ երեկվա բանակցություններին մասնակցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40