«Իմ քայլը» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները

14.11.2018 16:00
882

     «Իմ քայլը» դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական ու տարածքային ցուցակները: Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ որպես հեղափոխական թիմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Իմ քայլը» դաշինքով: «Համամասնական ցուցակում ընդգրկված է 183 անձ: Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, նրանք, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության և Ազգային ժողովի անդամները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Կոստանյանը:

    Նա շեշտեց, որ ցուցակը համարում են հեղափոխական իր ողջ տրամաբանության մեջ: «Ցուցակում մի շարք անձանց ներգրավվածությունը պայմանավորված է այն հայտարարություններով, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը: Մասնավորապես,  Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի ներգրավումը պայմանավորված է հենց այդ հայտարարություններով»,- մանրամասնեց Կոստանյանը:

    Վահան Կոստանյանն ընդգծեց, որ իրենց ցուցակում անձանց ներգրավելով՝ հաշվի են առել նրանց անցած ճանապարհը, պրոֆեսիոնալիզմը: «Մենք ինչպես մերժել ենք, այնպես էլ շարունակում ենք մերժել ընտրակաշառքների մեխանիզմը: Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»,- ասաց նա:

    Դաշինքի ցուցակները ձևավորվել են, հիմք ընդունելով սկզբունքները, որ հաստատվել են կուսակցության ներսում քննարկումների արդյունքում:

    Անդրադառնալով դաշինքի ցուցակում լրագրողների ներգրավմանը՝ Վահան Կոստանյանը տրամաբանական համարեց այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր երկար տարիներ լուսաբանել են քաղաքական գործունեությունը, ցանկություն ունեն անմիջական մասնակցություն ունենալ այդ ամենին:

    «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը, որը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ցուցակում ներգրավված են նաև նախկինում ՀՀկ խմբակցության պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը: Դաշինէի ցուցակում ներգրավված են նաև լրագրողներ Թագուհի Թովմասյանը, Սիսակ Գաբրիելյանը և Հայկ Գևորգյանը,  ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Ներկայացնում ենք դաշինքի ցուցակն ամբողջությամբ: 

    1. Փաշինյան Նիկոլ Վովայի – Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (ՔՊԿ)
    2. Միրզոյան Արարատ Սամվելի – ՔՊԿ
    3. Նազարյան Լենա Ռաֆայելի – ՔՊԿ
    4. Ավինյան Տիգրան Արմենի – ՔՊԿ
    5. Հարությունյան Արայիկ Էդուարդի – ՔՊԿ
    6. Սիմոնյան Ալեն Ռոբերտի – ՔՊԿ
    7. Միքայելյան Սասուն Մեխակի – ՔՊԿ
    8. Մակունց Լիլիթ Կամոյի – ՔՊԿ
    9. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի – ՔՊԿ
    10. Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ
    11. Աղաջանյան Էդուարդ Արթուրի – ՔՊԿ
    12. Ռուբինյան Ռուբեն Կարապետի – ՔՊԿ
    13. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի – ՔՊԿ
    14. Հայրապետյան Մխիթար Իոսիֆի – ՔՊԿ
    15. Սանասարյան Դավիթ Տարոնի – ՔՊԿ
    16. Կարապետյան Մարիա Էվրադի – ՔՊԿ
    17. Արշակյան Հակոբ Վրեժի – ՔՊԿ
    18. Թորոսյան Արսեն Գեւորգ – ՔՊԿ
    19. Մկրտչյան Արեն Միքայելի – ՔՊԿ
    20. Խաչատրյան (Թուխիկյան) Նարինե Լեւոնի - անկուսակցական
    21. Սարգսյան Գարիկ Մնացականի – ՔՊԿ
    22. Գրիգորյան Էրիկ Էմիլի – անկուսակցական
    23. Սանոսյան Գնել Հենզելի – ՔՊԿ
    24. Աբրահամյան Գայանե Ասքանազի – անկուսակցական
    25. Սարգսյան Տրդատ Նորիկի – ՔՊԿ
    26. Ղուկասյան Անդրեյ Սերժիկի – ՔՊԿ
    27. Գեւորգյան Դավիթ Հովիկի – ՔՊԿ
    28. Բադալյան Լուսինե Խաչիկի – ՔՊԿ
    29. Սարուխանյան Կարեն Հակոբի – ՔՊԿ
    30. Բեղլոյան Անուշ Էդվարդի – ՔՊԿ
    31. Ղալումյան Վահե Վոլոդիայի – ՔՊԿ
    32. Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական
    33. Հովակիմյան Վահագն Միսակի – ՔՊԿ
    34. Սիմիդյան Հակոբ Կարապետի – ՔՊԿ
    35. Աղազարյան Հովիկ Հովսեփի – ՔՊԿ
    36. Տիգրանյան Հերիքնազ Սարգսի – անկուսակցական
    37. Սողոմոնյան Եղիշե Հենրիկի – Առաքելություն կուսակցություն
    38. Բաբայան Նարեկ Վարուժանի – ՔՊԿ
    39. Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի – ՔՊԿ
    40. Խաչատրյան Արամ Մայիսի – ՔՊԿ
    41. Փամբուխչյան Արմեն Սոկրատի – ՔՊԿ
    42. Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի – անկուսակցական
    43. Թորոսյան Շիրակ Արտեմի – անկուսակցական
    44. Կարապետյան Աննա Սամվելի – ՔՊԿ
    45. Գեւորգյան Հայկ Հերբերտի – անկուսակցական 
    46. Քոչարյան Անդրանիկ Գրիգորի – անկուսակցական
    47. Իգիթյան Հովհաննես Հենզիկի – անկուսակցական
    48. Դավոյան Արփինե Հրահատի – ՔՊԿ
    49. Բոշյան Արման Արամի – ՔՊԿ
    50. Եղոյան Արման Աշոտի – ՔՊԿ
    51. Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ
    52. Պողոսյան Քրիստինե Ատոմի – ՔՊԿ
    53. Վարդանյան Վլադիմիր Դավիթի – ՔՊԿ
    54. Ուլիխանյան Տիգրան Արմենի – ՔՊԿ
    55. Սարգսյան Հայկ Զարեհի – ՔՊԿ
    56. Ղազարյան Թագուհի Արարատի – ՔՊԿ
    57. Ջուլֆալակյան Արսեն Լեւոնի – անկուսակցական
    58. Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի – ՔՊԿ
    59. Հովհաննիսյան Հովհաննես Վահագնի – ՔՊԿ
    60. Ղազարյան Սոնա Արայի – ՔՊԿ
    61. Մկրտչյան Կորյուն Լեւոնի – Առաքելություն կուսակցություն
    62. Մանուկյան Արտակ Չուբարի – անկուսակցական
    63. Գրիգորյան Սուրեն Սամվելի – ՔՊԿ
    64. Գալստյան Մերի Արսենի – անկուսակցական
    65. Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ
    66. Դանիելյան Համազասպ Գրիգորի - անկուսակցական
    67. Գաբրիելյան Սիսակ Արմենի – ՔՊԿ
    68. Թովմասյան Թագուհի Մանուելի – ՔՊԿ
    69. Առաքելյան Էդգար Արմենի – անկուսակցական
    70. Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական
    71. Թունյան Բաբկեն Էդիկի – անկուսակցական
    72. Հայրապետյան Տաթեւիկ Արմենի – ՔՊԿ
    73. Խաչատրյան Արմեն Էդմոնդի – ՔՊԿ
    74. Ավետիսյան Սոս Վահեի – ՔՊԿ
    75. Թեւոսյան Վահագն Գոռի – անկուսակցական
    76. Վարդանյան Ծովինար Գեւորգի – ՔՊԿ
    77. Դավթյան Արթուր Ռազմիկի – ՔՊԿ
    78. Զոլյան Միքայել Սուրենի – անկուսակցական
    79. Կարապետյան Վարազդատ Աշոտի – անկուսակցական
    80. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի – ՔՊԿ
    81. Խանդանյան Սարգիս Հայկի – ՔՊԿ
    82. Հովհաննիսյան Արթուր Ղարիբի – ՔՊԿ
    83. Մանուկյան Արթուր Իշխանի – ՔՊԿ
    84. Ստեփանյան Լիլիթ Սասունի – ՔՊԿ
    85. Ղահրամանյան Նարեկ Սամվելի – ՔՊԿ
    86. Երանյան Գոռ Հովհաննեսի – անկուսակցական
    87. Մխչյան Կարապետ Մանուկի – ՔՊԿ
    88. Մաթեւոսյան Զարուհի Գեղամի – ՔՊԿ
    89. Պապիկյան Մեսրոպ Թեւոսի – ՔՊԿ
    90. Ցիրունյան Հայկ Զարմիկի – ՔՊԿ
    91. Մկրտչյան Արմեն Պարգեւի – ՔՊԿ
    92. Պալյան Էմմա Նորայրի – ՔՊԿ
    93. Բաբաջանյան Միսակ Մուշեղի – անկուսակցական
    94. Ալեքսանյան Վահագն Հովիկի – ՔՊԿ
    95. Չիլինգարյան Կարեն Վալադիկի – ՔՊԿ
    96. Գրիգորյան Աննա Արամի – անկուսակցական
    97. Գրիգորյան Վահագն Ռոբերտի – ՔՊԿ
    98. Գրիգորյան Կարեն Ժիրայի – ՔՊԿ
    99. Պարսիլյան Տիգրան Սերյոժայի – ՔՊԿ
    100. Եգանյան Լուսինե Սերյոժայի – անկուսակցական
    101. Մելիքջանյան Արա Ռոմիկի – ՔՊԿ
    102. Սարգսյան Անահիտ Սարգսի – ՔՊԿ
    103. Հովսեփյան Նժդեհ Արտաշեսի – անկուսակցական
    104. Դանիելյան Դավիթ Հրանտի – ՔՊԿ
    105. Սարգսյան Վահան Վրույրի – ՔՊԿ
    106. Աթաբեկյան Վարդան Նելսոնի – ՔՊԿ
    107. Գրիգորյան Նարեկ Հարազատի – ՔՊԿ
    108. Գրբոյան Սիրան Վազգենի – անկուսակցական
    109. Ենգիբարյան Վիկտոր Լեւոնի – անկուսակցական
    110. Խալափյան Արշավիր Սերժիկի – ՔՊԿ
    111. Պապոյան Գեւորգ Հարությունի – ՔՊԿ
    112. Մանավազյան Արուսյակ Լեւոնի – ՔՊԿ
    113. Թարվերդյան Արամ Էդուրադի – ՔՊԿ
    114. Համբարձումյան Կարեն Հովհաննեսի – անկուսակցական
    115. Առաքելյան Մնացական Արազի – անկուսակցական
    116. Ղազարյան Արմենուհի Նշանի – ՔՊԿ
    117. Նազարյան Արսեն Գարեգինի – ՔՊԿ
    118. Հովհաննիսյան Հայկ Գառնիկի – ՔՊԿ
    119. Համբարձումյան Համբարձում Գագիկի – ՔՊԿ
    120. Եդիգարյան Քրիստինե Ռազմիկի – ՔՊԿ
    121. Հարությունյան Հրաչյա Գրիգորի – ՔՊԿ
    122. Տոնոյան Ռազմիկ Թաթուլի – ՔՊԿ
    123. Հակոբյան Նշան Գալուստի – ՔՊԿ
    124. Պառավյան Լուսինե Հովիկի – անկուսակցական
    125. Հովհաննիսյան Վահե Սահակի – Առաքելություն կուսակցություն
    126. Դանիելյան Վահե Սերյանի – ՔՊԿ
    127. Հարությունյան Հովհաննես Ավետիքի – ՔՊԿ
    128. Մամիկոնյան Գոհար Սամվելի – ՔՊԿ
    129. Թամրազյան Գրիշա Մաքսիմի – անկուսակցական
    130. Սարգսյան Սիրաք Սամվելի – ՔՊԿ
    131. Դարբինյան Վազգեն Արշավիրի – ՔՊԿ
    132. Հարությունյան Կարինե Անդրանիկի – ՔՊԿ
    133. Կարապետյան Տիգրան Գոռի – անկուսակցական
    134. Ծատրյան Մարիամ Ալիկի – անկուսակցական
    135. Աբգարյան Գեւորգ Գուրգենի – ՔՊԿ
    136. Մկրտչյան Հայկ Համլետի – ՔՊԿ
    137. Պետրոսյան Արտաշես Պետրոսի – անկուսակցական
    138. Պետրոսյան Արսեն Հովհաննեսի – ՔՊԿ
    139. Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ
    140. Անտոնյան Հերմինե Սամվելի – ՔՊԿ
    141. Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի – ՔՊԿ
    142. Չոբանյան Հայկ Հարությունի – անկուսակցական
    143. Միրզոյան Առաքել Օգսենի – անկուսակցական
    144. Հովսեփյան Սոֆիա Ազատի – ՔՊԿ
    145. Սարգսյան Կարեն Վահանի – ՔՊԿ
    146. Կանդազյան Կարեն Ստյոպայի – ՔՊԿ
    147. Մովսիսյան Սերգեյ Լեւիկի – ՔՊԿ
    148. Բեգլարյան Հայկանուշ Խորենի – ՔՊԿ
    149. Ատոմյան Սերգեյ Սամվելի – անկուսակցական
    150. Սարիբեկյան Նիկոլայ Ռուբիկի – ՔՊԿ
    151. Օհանջանյան Էմիլ Ռուբենի – ՔՊԿ
    152. Ղազարյան Մարինա Կամոյի – ՔՊԿ
    153. Ճաղարյան Էդգար Աշոտի – անկուսակցական
    154. Սեխլեյան Դավիթ Ժիրբերդի – անկուսակցական
    155. Առուշանյան Դավիթ Վոլոդիայի – ՔՊԿ
    156. Գրիգորյան Մարիամ Մանվելի – ՔՊԿ
    157. Ասատրյան Մարտիրոս Գոռի – ՔՊԿ
    158. Ղազարյան Ալխաս Աղաբեկի – անկուսակցական
    159. Վարդապետյան Արմեն Սուրենի - անկուսակցական
    160. Բաղդասարյան Նազելի Հրաչի – անկուսակցական
    161. Ավետիսյան Արմեն Նիկոլայի – անկուսակցական
    162. Մուրադյան Ռոման Գագիկի – անկուսակցական
    163. Միրզախանյան Լիլիթ Յուրիի – անկուսակցական
    164. Ավետիսյան Արա Սամվելի – անկուսակցական
    165. Մելիքյան Արմինե Ռազմիկի – անկուսակցական
    166. Հակոբյան Երջանիկ Մանվելի – ՔՊԿ
    167. Մեխակյան Արգիշտի Մեխակի – անկուսակցական
    168. Գեւորգյան Մհեր Արթուրի – ՔՊԿ
    169. Գասպարյան Տաթեւիկ Մաթեւոսի – անկուսակցական
    170. Պետրոսյան Տիգրան Գուրգենի – անկուսակցական
    171. Թեւոնյան Սեւակ Ռազմիկի – անկուսակցական
    172. Քլոյան Անուշ Սարգսի – ՔՊԿ
    173. Փիրուզյան Արսեն Հարությունի – ՔՊԿ
    174. Առաքելյան Սամվել Սուրենի – անկուսակցական
    175. Գինեցյան Էլզա Հովսեփի – ՔՊԿ
    176. Օհանյան Վանիկ Սիրակի – անկուսակցական
    177. Անտոնյան Լուսինե Ռուսլանի – անկուսակցական
    178. Հակոբյան Վաղարշակ Սոսի – ՔՊԿ
    179. Մալխասյան Անդրանիկ Մյասնիկի – անկուսակցական
    180. Ղազարյան Քրիստինե Սերգեյի – ՔՊԿ
    181. Հակոբյան Հրաչյա Վաչիկի – ՔՊԿ
    182. Փաշինյան Սիփան Արտակի – ՔՊԿ
    183. Մկրտչյան Նարեկ Արշակի – ՔՊԿ

    Պուտինն ու Թրամփն ավարտել են հեռախոսազրույցը

    18.03.2025 21:18

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

    18.03.2025 21:14

    Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

    18.03.2025 18:51

     Շախմատային պայքար Կապանում և Քաջարանում. չեմպիոնները որոշված են

    18.03.2025 16:06

    Շախմատային մրցաշար Մեղրիում. չեմպիոնը որոշվեց եզրափակչում

    18.03.2025 15:58

    Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

    18.03.2025 15:38

    Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ համաձայնագիրը. Պեսկով

    18.03.2025 14:31

    Զինված ուժերում ավտովթարների թիվն ավելանում է

    18.03.2025 14:16

    Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

    18.03.2025 12:58

    ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

    18.03.2025 12:53

    Սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ

    18.03.2025 12:52

    Համլետ Իսախանյանի նախաձեռնությամբ պարային չորս համույթ ներկայացավ Կապանի արվեստասեր հանրությանը

    18.03.2025 12:09