Իմամօղլուի ձերբակալության դեմ Թուրքիայում բողոքի ցույցեր են մեկնարկել

20.03.2025 15:00
489

Թուրքիայում բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ։

Ցուցարարները Ստամբուլում հավաքվել են քաղաքապետարանի շենքի, ոստիկանական այն բաժանմունքի մոտ, որտեղ տեղափոխվել է Իմամօղլուն իր տանը խուզարկությունից հետո։

Բողոքի ակցիաներ են նաև Իմամօղլուի դիպլոմը ձերբակալությունից մեկ օր առաջ չեղարկած համալսարանի մոտ։ Դիպլոմի չեղարկումով Էքրեմ Իմամօղլուն զրկվել է նախագահական ընտրություններում առաջադրվելու օրինական իրավունքից։

Ստամբուլ, 19-ը մարտի, 2025թ․

Ստամբուլ, 19-ը մարտի, 2025թ․

 

Նախօրեին Ստամբուլի նահանգապետարանն արգելել է հանրահավաքների, ակցիաների անցկացումը։ Չնայած արգելքին՝ բողոքի ցույցերը շարունակվում են, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում։

BBC-ն հաղորդում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել համալսարանի շենքի մոտ հավաքված ուսանողների նկատմամբ։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգուր Օզելը, որը մտադիր էր առաջիկա ընտրություններում նախագահի պաշտոնում առաջադրել Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը, նրա ձերբակալությունը հեղաշրջման փորձ է որակել։

Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչը ձերբակալվել է մարտի 19-ին վաղ առավոտյան՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է հարյուրի։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34