ԻՄԱՍՏԸ Ո՞ՐՆ ԷՐ ԷԴՔԱՆ ԿՐԱԿԵԼՈՒ․ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

18.01.2020 17:42
1669

Քննչական կոմիտեն վերջապես ինչ-որ մանրամասներ հաղորդեց Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ և ըստ դրանց՝ ԱԱԾ նախկին ղեկավարը դեկտեմբերի վերջին գնացել է բնակարան և միայն պատին 35  կրակոց արձակել։ «Հրապարակը» նախքան այս մանրամասների ի հայտ գալը մի քանի հարց էր ուղղել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով հենց այդ 40-ից ավելի կրակոցների առնչությամբ ասաց՝ էնքան անհասկանալի բան է, ապա ավելացրեց․ «Քննությունը պետք է ասի՝ ինչ 40 կրակոցի մասին է խոսքը, էդքան կրակոցից հետո․․․ ուրեմն սպանություն է, ես չգիտեմ, դա ընենց անհեթեթ, մութ, անհասկանալի, անհավանական պատմություն է»։

Հարցին, թե հնարավո՞ր էր, որ 40 կրակոց լիներ ու ձայն չլսվեր, Սարգսյանը պատասխանեց՝ այդ դեպքում պետք է մտածել, որ խլացուցիչով է եղել։ Բայց նրա խոսքով՝ ամենակարևորը՝ հասկանալ՝ եղել է սպանությո՞ւն ,թե ինքնասպանություն, հետո մնացած բաներով զբաղվել։

Glock 34 տեսակի զենքի մասին էլ հարցրեցինք նախկին ոստիկանապետին։ Ալիկ Սարգսյանն ասում է, որ իր հիշելով՝ այս խոշոր կալիբրի փամփուշտներ ունեցող զենքի «մագազին» կոչվածում կա 17 փամփուշտ։ Այսինքն՝ ստացվում է, որ 40 կրակոց արձակելու համար պետք է 2 «մագազին» դատարկված լիներ, այդպե՞ս է։ Այս հարցին Սարգսյանն արձագանքում է՝ ասելով․ «անհավանական է, ախր ինքնասպանություն գործողը մի հատ է կրակում։ Չի կարա 2-3-4»։

Մյուս կողմից, հնարավո՞ր է, որ սպանության վարկածի դեպքում մարդասպանը ավարտին հասցներ իր մտադրությունը 40 կրակոցից հետո, ի վերջո, հարևանները կլսեին։ Նախկին ոստիկանապետն ի պատասխան՝ հառաչեց ու ասաց․«Դրա համար, ես չգիտեմ, էս ինչ պատմություն է, ինչ հանելուկ ա, իմաստը ո՞րն էր էդքան կրակելու․․․ ըտեղ ինչ-որ մի բան կա, որն ամբողջությամբ թյուրիմացության մեջ է գցում»։

Ալիկ Սարգսյանն ասաց, որ ճանաչել է Գեորգի Կուտոյանին և նրան բնութագրում է որպես հանգիստ, խելացի, բարեկիրթ տղա։

hraparak.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01