«Իմնեմնիմի» պոդկաստի վարողները ձերբակալվել են. փաստաբան

13.11.2025 11:19
468

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է։

Նա սոցցանցի իր էջում գրել է, որ դիմակավորված անձինք մտել են իր տուն։ Նրան ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Իմնեմնիմի» պոդկաստի վարող Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ հավանաբար ձերբակալել են նաև պոդկաստի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանին։

«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- նշել է Մելիքյանը։

Ֆեյսբուքում հայտնվել են կադրեր, թե ինչպես են ԱԱԾ դիմակավորված անձինք բնակարանից տանում Նարեկ Սամսոնյանին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40