Ինչ առաջարկներ է ներկայացրել հայկական կողմը խաղաղության պայմանագրի՝ չհամաձայնեցված հոդվածների մասով

31.01.2025 14:15
700

Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա: 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք, որ դա կիրառվի սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ:

Նաև կա խնդիր իրավական հարթություններում՝ վեճերի՝ միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել…

Գաղափարը հետևյալն է, որ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որևէ բան հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես: Հակառակ դեպքում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ մի հայց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, այսինքն՝ մենք պայմանավորվեցինք, որ չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հայցերը դնի սեղանին, և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ: Իսկ այդ պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք՝ այդ էսկալացիայի հիմքը կառավարելու, միջազգային հարթակներն օգտագործելու համար: Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, և էլի հումանիտար նուրբ հարցեր կան, դա կարող է մեզ համար ընդունելի լինել»,- ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40