Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն Հայաստանին

04.05.2022 14:25
5381

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, որի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է անվտանգության խնդիրների մասին․ «Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով»:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել էր․ «Շատ առումներով այսօր դժվարին ժամանակներ են: Դրանք մարտահրավեր են նաև Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում»։ Նա խոսել էր նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հարցում ԱՄՆ հանձնառության մասին, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Այս արձանագրումները հատկանշական են վերջին մեկ ամսվա բուռն իրադարձությունների համատեքստում, որոնց խթանը Արցախի Քարագլխի շրջանում ՌԴ եւ Բաքվի զինվորականների համատեղ գործողությունն էր, որին բավական կոշտ արձագանքեց ԱՄՆ-ն։ Հայկական հողերի «օտարման» ռուս-թուրքական մեխանիզմի բացահայտումը ապալեգիտիմացնում էր ոչ միայն ռուսական խաղաղարության, այլեւ «եռակողմ ձեւաչափով կարգավորման» մոսկովյան առանց այդ էլ միջազգայնորեն ոչ լեգիտիմ ծրագրերը։ Զուր չէ, որ դրանից հետո Լավրովը հայտարարեց Մինսկի խմբի չեղարկման մասին եւ խոստովանեց, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ՄԽ-ում պաշտպանում էին հայկական կողմի շահերը։ Լավրովին անմիջապես ձայնակցեց Բաքուն, հաստատելով, որ ՄԽ ձեւաչափի նպատակը «հայկական ուժերի օկուպացիան օրինականացնելն էր»։

Մոսկվան հակաարեւմտյան քարոզչական լայն արշավ սկսեց Հայաստանյան ռուսանպաստ ագենտուրայի ու մեդիա-փորձագետների միջոցով, «Արեւմուտքը ցանկանում է Արցախը հանձնել Ադրբեջանին» հրահանգ-թեզի շրջանակում, իսկ ռուսանպաստ «ընդդիմությունը» փողոցային ակցիաներ սկսեց Հայաստանում։ ՔՊ-ական իշխանությունն իր հերթին իր «խաղաղ դարաշրջանը» հիմնավորում է նրանով, որ «միջազգային գործընկերները պահանջում են իջեցնել կարգավիճակի նշաձողը» եւ հայտարարում, թե այդ ճանապարհով չգնալու դեպքում կրկին պատերազմ կլինի, այդպիսով միանալով Բաքվի շանտաժին։

Մոսկվայի խնդիրը պարզ է, ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն։

Ըստ էության, Հայաստանի հարավը եւ ներկայիս «շփման գիծը» առայժմ պահպանվում են Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշման շնորհիվ։ ԱՄՆ-ն Երեւանից ու Բաքվից պահանջել է զերծ մնալ հակամարտության վերսկսման քայլերից, միաժամանակ ՀՀ իշխանությանը հավաստիացնում է անվտանգության խնդիրներում իր հանձնառության մասին՝ որպես «Հայաստանի ուժեղ եւ իրական բարեկամ»։ Թղթերով մեր «ռազմավարական բարեկամը»՝ Ռուսաստանը լիովին բացահայտել է իր ծրագրերը, այն է՝ արագացնել Հայաստանը թուրքերին հանձնելու իրագործումը, Հայաստանի «արեւմտացումը» թույլ չտալով։

Հայաստանի քաղաքական վերնախավի փոփոխության խնդիրը կենսական հրատապություն է․ ՀՀ խորհրդարանը կազմող իշխող ու «ընդդիմադիր» ուժերը համարժեք չեն Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։

www.lragir.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08