Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

18.04.2021 15:50
3506

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ կայքը:

Հուշարձանների պահպանությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է, և բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնա­սիր­ման, պահպա­նության, վերականգնման և օգտագործման տիրույթում հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

Հնագիտական ժառանգության հանրայնացումը և զբոսաշրջային ենթակառուցվածքների ընդլայնումն առանցքային գործընթացներ են, և այս տեսանկյունից նոր արգելոց-թանգարանների ստեղծումը քաղաքականության առաջնահերթություններից է:

Միաժամանակ կարևորվում են համայնքների ներգրավումը հուշարձանների պահպանության գործընթացներում և կրթական-լուսավորչական նախաձեռնությունների իրականացումը` միտված հանրության իրավագիտակցության, հուշարձանների հանդեպ հանրային պատասխանատվության բարձրացմանը:

Օրվա խորհրդին ընդառաջ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Ներկայացնելով 2020-2021 թթ. վերականգնման ոլորտի աշխատանքները՝ Հարություն Վանյանը փաստել է, որ 2020 թվականին պետական բյուջեի միջոցներով իրականացվել են Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու ամրակայման և տանիքների նորոգման, Սյունիքի մարզի Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու վերականգնման, Հոռոմի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։

Վերականգնվել է նաև Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» արձանը, որը տեղադրվել է Լոռվա Դսեղ գյուղում։ Պետական միջոցներով պատվիրվել են նաև մի շարք հուշարձանների ամրակայման և վերականգնման նախագծեր, օրինակ՝ Շատիվանք վանական համալիրի, Ագարակ հնավայրի, Մարմաշենի վանական համալիրի, Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման և թանգարանի կառուցման նախագծերը։ Այդ ամենից զատ՝ բարերարի հետ կնքված հուշագրի հիման վրա՝ նրա միջոցներով իրականացվում է Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքը։

«Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և Երևան-Սևան ճանապարհին տեղադրված՝ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքները»,- նշել է Հարություն Վանյանը և հավելել, որ կպատվիրվեն ևս մի քանի հուշարձանի վերականգնման նախագծեր, որոնց թվում՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարների վերականգնման, Հովհաննավանքի պարսպապատերի և կից կառույցների ամրակայման, տարածքի բարեկարգման, Բարձրաքաշի պեղման և ուսումնասիրման, Փարպիի՝ Ծիրանավորի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծերը:

Խոսելով հուշարձանների վերականգնման ոլորտում համագործակցությունների կարևորության մասին՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը հայտնել է, որ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բարերարների և ՀԿ-ների հետ՝ Երևանի Կարմիր կամրջի, Ավանի խոնարհված մատուռներից մեկի վերականգնման (որի վերականգնման նախագիծն անվճար կիրականացնեն նախարարության մասնագետները), Ոսկեվազի Սբ․ Հովհաննես եկեղեցու տարածքի բարեկարգման, Մաքրավանքի ամրակայման և վերականգնման, Պտղնու տաճարի ամրակայման և վերականգնման, Զորաց քարերի պեղված հատվածների ամրակայման, Կիրանցի 19-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։

«Գիտեք, որ արդեն սկսվել են Դվին հնավայրի մասնակի ամրակայման, վերականգնման և թանգարանացման աշխատանքները՝ Էկոնոմիկայի նախարարության պատվերով, իսկ օրեր անց էլ կսկսվեն Տավուշի մարզի Վարագավան համայնքի վարչական տարածքում գտնվող Վարագավանք վանական համալիրի փոքր գավթի վերականգնողական աշխատանքները, որի շուրջ ևս փոխգործակցության հուշագիր կկնքվի բարերարի և նախարարության միջև»,- ասել է Վանյանը և հավաստիացրել, որ շուտով կընդունվեն նաև «Դաշտադեմ ամրոց» և «Դվին մայրաքաղաք» արգելոց-թանգարանների նախագծերը, հաջորդիվ՝ «Հին Արտաշատ մայրաքաղաքը»։

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ, շնորհավորելով ոլորտի մասնագետներին և հայ հանրությանը՝ որպես պատմամշակութային հարուստ ժառանգության կրողների, նշել է, որ ԿԳՄՍՆ-ի մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է հենց հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում առաջնային են հնագիտական ժառանգության հանրայնացումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը:

«Այս տեսանկյունից հատկապես կարևորվում է առաջիկայում սպասվող 2 նոր՝ Դվինի և Դաշտադեմի արգելոց-թանգարանների ստեղծումը, որոնք կավելանան նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին: Դա կնպաստի նոր զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, կառավարման համակարգի համալրմանը և հետագա զարգացմանը: Կարևորվում է նաև համայնքների ներգրավումը պատմամշակութային ժառանգության պահպանության գործընթացում, քանի որ առանց համայնքների անմիջական ներգրավման անհնար կլինի պահպանումը»,- շեշտել է Աստղիկ Մարաբյանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ապրիլի 12-ից Երևանում և մարզերում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանների մաքրման աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև դպրոցականները:

hy.armradio.am

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47