Ի՞նչ է կատարվում Փառուխում եւ Խրամորթում. ներկայացնում են գյուղապետերը

24.03.2022 18:54
6655

Ռուս խաղաղապահներն այժմ բանակցություններ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը։

«Մարդկանց շուտ տարհանել ենք, ճանապարհներ են եղել, մեջերով անցել են։ Իրենք տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից հեռու են 1 կիլոմետր»,- նշեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեր հարցերին չպատասխանեց. «Վիճակը լավ չէ»,– կարճ ասաց նա ու հեռախոսն անջատեց։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»։

Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 23-ին, Ասկերանի շրջանի նախկին վարչական ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե թշնամին հանկարծ տիրանա Քարագլխի բարձունքին, Արցախի անվտանգությունը լրջագույնս կխարխլվի։

«Քարագլխին՝ որպես ռազմավարական, գերիշխող բարձունքի, վստահորեն կարելի է տալ 2-րդ Շուշի անվանումը։ Երբեք, ոչ մի պարագայում թույլ  չենք տա»,– գրել էր նա։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24