Ինչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

09.09.2021 11:43
3295

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.4 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը, որի վերջնական սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, դատական չորս հայց է ներկայացրել կոմբինատի ու նրա մյուս բաժնետիրոջ դեմ։ Հայցերից երկուսով Զուրաբովը պահանջում է համապատասխան առքուվաճառքի գործարքը, որով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հետ է գնել կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 75 տոկոսը, անվավեր ճանաչել, իսկ մյուս երկուսը վերաբերում են նախապատվության իրավունքով այդ բաժնետոմսերը ձեռք բերելուն։

«Զանգեզուր մայնինգի» շահերը դատարանում հուլիսից ներկայացնում է «Կոնցեռն դիալոգ» ընկերությունը, մասնավորապես՝ փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Նարինե Բեգլարյանը։ Միխայիլ Զուրաբովը պղնձամոլիբդենայինում բաժնեմաս ձեռք էր բերել 2020-ին՝ «Զանգեզուր մայնինգի» և Կիպրոսում գրանցված Wanlort Finance Limited ընկերության միջոցով։ Հետագայում կոմբինատը գերմանական «Քրոնիմետ մայնինգից» ու մեկ այլ բաժնետեր՝ «Մաքուր երկաթի գործարանից» հետ գնեց բաժնետոմսերը՝ ունենալով 75 տոկոսի բաժնետոմսեր (41.2 միլիարդ դրամի)։ Ինչպես վերը նշեցինք, մյուս 12.4 տոկոսի բաժնետերը Զուրաբովն է, իսկ ևս 12.5 տոկոս պատկանում է «ԱՄՓ հոլդինգ» ընկերությանը:

«Զանգեզուր մայնինգը», բացի դատարանից ԶՊՄԿ-ի 75 տոկոսի առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելը, երկու նոր հայցերով պահանջում է նախապատվության հիմքով իրացնել այդ բաժնետոմսերը «Զանգեզուր մայնինգին»:

«Դատարանից խնդրում ենք նախապատվության իրավունքի հիման վրա ԶՊՄԿ-ից հետ վերցնել 75 տոկոսի բաժնետոմսերն ու վաճառել «Զանգեզուր մայնինգին»,- ասաց ընկերության շահերի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ թեև ներկայում կոմբինատի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է հենց ԶՊՄԿ-ին, սակայն դրանք «չքվեարկող» բաժնետոմսեր են. «Իրականում չնայած ֆիզիկապես գոյություն ունեցող բաժնետոմսեր են 75 տոկոսը, սակայն կառավարման տեսանկյունից ընկերության կառավարմանը մասնակցում են մյուս երկու բաժնետերերի բաժնետոմսերը, երբ ընկերությունը տիրապետում է ինքն իր բաժնետոմսերին, այլևս չի կարող քվեարկել»,- նշեց Բեգլարյանը։ Վերջինիս խոսքով՝ ԶՊՄԿ-ին պատկանող 75 տոկոսի բաժնետոմսերը, օրենսդրության համաձայն, ժամանակի ընթացքում կամ պետք է վաճառվեն մեկ այլ անձի, կամ պետք է մարվեն։

«Զանգեզուր մայնինգի» կողմից մյուս հայցը ներկայացված է «ԱՄՓ հոլդինգի», «Սթար դասթ» ՓԲԸ-ի ու նրա սեփականատերերի դեմ (տիրապետում են ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը). «Այս հայցն առնչվում է «ԱՄՓ հոլդինգ» ընկերության կողմից կոմբինատում մասնակցության անուղղակի իրացմանը, որի դեպքում, ըստ մեր պնդման, նույնպես պետք է կիրառելի լինի նախապատվության իրավունք»,- ասաց Բեգլարյանը։ Այլ կերպ ասած՝ «Զանգեզուր մայնինգը» դատարանից պահանջում է, որպեսզի կոմբինատի մյուս բաժնետեր «ԱՄՓ հոլդինգը», դրա հետ կապակցված «Սթար դասթ» ՓԲԸ-ն, 12.5 տոկոս բաժնետոմսերը վաճառելու դեպքում նախևառաջ գնման նախապատվությունը տան Զուրաբովի ընկերությանը։

Այս գործով արդեն հայցի ապահովման միջոց է ընտրվել ու արգելանք է դրվել «Սթար դասթ» ընկերության բաժնեմասի վրա։

* * *

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։

Ըստ այդ տվյալի՝ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2061253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝ կոմբինատում ունեցած բաժնետոմսերի վրա։

Ըստ ընկերության իրական սեփականատերերի ռեգիստրի տվյալների՝ «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնետերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, որն իր բաժեմասը ձեռք է բերել 2020-ին՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով։ «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնեմասերի վրա դրված կալանքի հիմքերի մասին ևս մանրամասներ չկան։

«Զանգեզուր մայնինգ»-ն անցյալ տարի դատաան գործընթաց էր սկսել ընդդեմ կոմբինատի մյուս բաժնետերերի։ Ընկերությունը պահանջում էր կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ անվավեր ճանաչել, իսկ որոշ գործարքներում էլ որպես գնորդ նախապատվությունն իրենց տալ։ Դատարանը քննել ու մերժել էր ընկերության հայցը…

 Օգոստոսի 2-ին կալանք է դրվել նաև Զանգեզուրի պնձամոլիբդենային կողմբինատին պատկանող այլ ընկերություններում ունեցած բաժնեմասերի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ին, որը շահագործում էր Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի հաստատված պաշարները կազմում են ավելի քան 2 միլիոն 762 հազար տոննա հանքաքար։ Հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը մինչև 2030 թվականն էր, 2014-ի վերջից սկսած չի աշխատում, արդյունահանում չի իրականացնում։ Վերջերս հայտնի դարձավ, որ «Լեռ-էքս»-ը սկսել է հանքավայրի փակման աշխատանքներ՝ ըստ պաշտոնական պարզաբանման հանքի աշխատանքը շահավետ չի գնահատվել։

Հուլիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր անցկացրել պղնձամոլիբդենայինում, մի քանի աշխատակիցներ բերման էին ենթարկվել։

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56