Ի՞նչ են քննարկելու Ալիևն ու Փաշինյանն Աբու Դաբիում․ BBC-ի անդրադարձը

10.07.2025 11:02
508

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանցկացնեն իրենց առաջին երկկողմ հանդիպումն՝ առանց միջնորդների և միջազգային գագաթնաժողովից դուրս։

BBC–ի հետ զրուցած մասնագետները նշում են, որ Աբու Դաբիի հանդիպումը կարող է լինել երկու երկրների կողմից համաձայնության հասնելու նոր փորձ՝ դա անելով առանց Ռուսաստանի միջնորդության։ Ըստ գործակալության զրուցակիցների՝ Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման, սահմանազատման և այլ չլուծված հարցեր։ Ինչպես նշվել է, Բաքուն պահանջում է, որ իրեն տրամադրվի «Զանգեզուրի միջանցքը»։

Ռուսաստանն իրեն համարում էր այս գործընթացում միջնորդ, որը կշահեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացումից, և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ակտիվորեն ներգրավված էր բանակցություններում։ Մոսկվան ցանկանում էր, որ Հայաստանով անցնող ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից։ Երևանը պնդում է, որ նման սցենարը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը, և որ իր տարածքով անցնող բեռները պետք է ստուգվեն։ Փաշինյանը նաև չէր ցանկանում, որ ԱԴԾ–ն մասնակցի նախագծին։ Բաքվի հարաբերությունները Կրեմլի հետ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն վատթարացել են, և այժմ նրանք նույնպես չեն ցանկանում, որ Ռուսաստանը մասնակցի հաղորդակցությունների բացմանը։

«Ադրբեջանը, ըստ երևույթին, այլևս տեղ չի տեսնում Ռուսաստանի համար Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ապահովելու գործում՝ Հայաստանի տարածքով», – նշել է Բեռլինի Կարնեգի կենտրոնի ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Մոտեցման փոփոխությունն արդիական է դարձնում Հայաստանի կողմից առաջարկվող փոխզիջումներն, օրինակ՝ միջազգային անվտանգության ընկերության ներգրավումը՝ բեռների ստուգման համար։ Այժմ կողմերը քննարկում են նման տարբերակի իրականացումը Վաշինգտոնի հետ՝ ամերիկյան ընկերության մասնակցությամբ․ գրել է տարածաշրջանային փորձագետ Օլեսյա Վարդանյանը։ Գործընթացում ԱՄՆ–ի դերի մասին է վկայում նաև այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ շուտով երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի։ Գարնանը հայ դիվանագետն, անանուն մնալու պայմանով, BBC-ին հայտնել էր, որ Երևանը փորձել է Սպիտակ տանը հայ–ադրբեջանական հակամարտության ավարտը ներկայացնել որպես Դոնալդ Թրամփի ակնառու խաղաղապահ տաղանդը ցուցադրելու հնարավորություն։ Փորձագետ Շուջաթ Ահմեդզադեն, իր հերթին, ենթադրում է, որ Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ կարող են քննարկվել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ստորագրման ամսաթիվը։

abcmedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40