Ի՞նչ հետևանքներ կարող են լինել ԵՄ առաքելության մասին ընդունված համաձայնագրի արդյունքում

21.03.2024 10:09
564

Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է «ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրում թաքնված վտանգներն ու դրա իրական նպատակները։

Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրով ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվում է ռազմական ներկայության` Հայաստանի համար համապատասխան հետևանքներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում վավերացված փաստաթղթի հնարավոր հետևանքները։

Հայտնել ենք, որ մարտի 20-ին ՀՀ ԱԺ-ն 57 կողմ և 27 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։ Բացի այդ, դիտորդական առաքելությանը մասնակցության իրավունք կստանան նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները։

«ԵՄ առաքելությունն այս համաձայնագրով հերթական քայլն է անում Արևմուտքի ոտքն այստեղ պնդացնելու և ռուսական ռազմական ներկայությունը իրենով փոխարինելու ուղղությամբ` միաժամանակ օգտվելով բոլոր այն առավելություններից, որ այս համաձայնագրով իրեն տրվելու է։ Այս փաստաթղթով մենք փաստացի ունենում ենք մի առաքելություն` բավականին բազմամարդ, որն առանց խոչընդոտի շարժվում է մեր հանրապետության ցանկացած տարածքում, և այդ շարժն անխոչընդոտ ապահովելու հանձնառությունն իր վրա է վերցնում պետությունը։ Առաքելության մեջ ներգրավված անձինք ցանկացած գործողություն կարող են իրականացնել և դրա համար որևէ քրեական կամ այլ պատասխանատվության չենթարկվել» ,– ասաց Աղաջանյանը։

Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպանն արձանագրում է, որ ԵՄ առաքելության անդամները համաձայնագրի արդյունքում փաստացի վայելելու են շատ ավելի մեծ արտոնություններ, քան ՀՀ–ում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված անձնակազմերը, և կարող են մեր հանրապետության ցանկացած անկյունը մուտք գործել, այդ թվում` հայ–թուքական սահման։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ առաջիկայում ԵՄ առաքելության թվակազմն ավելացնելուց հետո իրենց երթևեկելի դիտորդական առաքելությունը հիմնավորելու համատեքստում փորձ անեն ՌԴ սահմանապահներին դուրս բերել ՀՀ–ից` ասելով, որ իրենք կարող են փոխարինել նրանց։

Բացի այդ, որևէ վերահսկողության չեն ենթարկվելու ԵՄ դիտորդների հավաքագրած փաստերը։ Այս համատեքստում Ձյունիկ Աղաջանյանը հիշեցնում է Ուկրաինայի օրինակը, որտեղ արևմտյան տարբեր կառույցներ տարբեր առաքելությունների անվան տակ իրականում հետախուզական տվյալներ էին հավաքագրում, որոնց արդյունքում ի վերջո փաստացի վնաս հասցվեց տվյալ պետությանը։

«Մեր պարագայում մենք անգամ ունենք ԵՄ առաքելության ղեկավարի հստակ հայտարարությունը, որ իրենք իրենց հավաքագրած տեղեկատվությունը Բրյուսելի միջոցով փոխանցում են Ադրբեջանին։ Թե ինչ կարգի տեղեկատվություն է գնում, ուր է գնում և ինչ կերպ է այն օգտագործվելու, փաստացիորեն մեր պետությունը բացարձակապես վերահսկողություն չի ունենալու, և այս առումով ԵՄ առաքելությանը տրվում է լիակատար ազատություն»,– արձանագրում է դիվանագետը։

Լիակատար ազատութուն է տրվում նաև ՀՀ տարբեր հատուկ միջոցներ ու տեխնիկա ներմուծելու հարցում, Աղաջանյանը չի բացառում, որ այդ անվերահսկելի ներմուծման արդյունքում ՀՀ կարող է բերվել ռազմական տեխնիկա ու զինամթերք։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն դրույթը, որ դիտորդական առաքելությանը մասնակցության իրավունք են ստանում նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները, ապա, ինչպես մեր զրուցակիցն է ասում, ստացվում է, որ սա փաստացի ՆԱՏՕ–ի առաքելությունն է` ԵՄ–ի անվան տակ։

«Ես չեմ զարմանա, որ եթե մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք կանադացի դիտորդներ, հիմա կարող ենք ունենալ ամենատարբեր երկրներից ներգրավված անձինք։ Եվ այս համաձայնագրում չկա նրանց կազմի ձևավորման որևէ սահմանափակում` մեր պետության հանձնառության տեսակետից»,– նկատում է նախկին դեսպանը։

Ձյունիկ Աղաջանյանը նաև փաստում է, որ համաձայնագրի արդյունքում Հայաստանը տուժելու է նաև ֆինանսապես, քանի որ համաձայնագրով ամրագրված է նաև ԵՄ առաքելությանը հարկերից, տուրքերից, մաքսային վճարումներից ազատելու դրույթը։ Իսկ գույքի վնասվելու դեպքում նաև որոշակի փոխհատուցում է նախատեսվում։ Նման կարգավորում չկա նույնիսկ դիվանագիտական ներկայացուցչությունների համար։

Հիշեցնենք` Եվրոպայի խորհրդի որոշմամբ` մշտական հիմունքներով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պաշտոնապես տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։ Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է (նախկին 138-ի փոխարեն):

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10