Ի՞նչ զենքեր են արտադրվել Հայաստանում, ո՞ր ընկերություններն են դրանք և ո՞ր երկրներ են արտահանվել․ ABC Media-ի հարցը ԲՏԱ նախարարին

20.05.2026 15:25
359

Այն, ինչ տեղի է ունեցել, աննախադեպ է մեր պետության, տնտեսության համար, որովհետև առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված ռազմական արտադրանք է արտահանվել այլ երկրներ այս ամսվա ընթացքում․այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով ABC Media-ի հարցին, թե ինչ զենքերի, որ երկրներ արտահանման և որ տեղական ձեռնարկությունների մասին է խոսքը։

«Ես իմ հայտարարության ժամանակ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե, զինատեսակների քանակ, արժեք, տեսակ չեմ նշել։ Որպես կանոն՝ նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև այդ տվյալները հանրայնացնելու համար։ Ներկա պահին այդ կոնսենսուսը չկա, սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։  Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, դա է նախադրյալը հետագա նոր գործարքների» ,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունեցել, այլևս իրականություն է։

ABC Media-ի այն հարցին, որ նախարարի երեկվա հայտարարությունից հետո սոցցանցում տեղեկություն է տարածվել, որ «առաջին անգամ նման արտահանում եղել է 10 տարի առաջ․ մի կտոր տեխնիկա էր՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, գնորդ երկիրն էլ՝ ՆԱՏՕ անդամ», Մխիթար Հայրապետյանն ասաց․ «ԲՏԱ, ՊՆ ունեցած բազաներում, համենայն դեպս, այս պահի դրությամբ, նմանատիպ տեղեկություն չկա։ Արտահանում եղել է, բայց այդ արտահանումը եղել է կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանքի, ինչպես նաև եղել է, օրինակ, x համակարգի բաղադրիչների արտահանում։ Իմ հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական պրոդուկտների արտահանմանը»։    
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40