Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին

05.10.2022 16:48
1037

Ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակման թեմայով Եվրախորհրդարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քննարկմանը նման հարցադրում է արել ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ժորդան Բարդելան՝ դիմելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։

«Իմ հարցը պարզ է ու շատ ուղիղ․ ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը։ Կարծում եմ՝ ես արդեն գիտեմ պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահ, տիկին Ֆոն դեր Լեյենը ստորագրել է Ադրբեջանից գազի մատակարարումը կրկնապատկող պայմանագիր՝ առանց երբևէ պաշտոնական հայտարարությամբ պաշտպանելու հայերին, ովքեր ենթարկվեցին հարձակման սեփական հողի վրա»,- նշել է պատգամավորը։

Ժորդան Բարդելան նշել է, որ վերջին օրերին հաստատված տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար սպանում հայ զինվորներին։ «Ինչի՞ն եք սպասում։ Ինչի՞ն եք սպասում, որ մատնացույց անեք Բաքվի կողմից սանձազերծված այս կեղտոտ պատերազմը։ Առանց ամերիկյան կառույցների մի՞թե Եվրոպան անկարող է դարձել դիրքորոշում արտահայտել համաշխարհային հարաբերություններում։ Միգուցե դա Թուրքիային մերկացնելու վախի՞ց է, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ  ուղղակիորեն սատարում է Ադրբեջանի հավակնություններին»,- հայտարարել է ֆրանսիացի օրենսդիրը։

Նա ընդգծել է, որ ինքը չի մեղադրում մեկ աբյուրից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելուն ուղղված գործողությունները։ «Մենք մեղադրում ենք ձեզ անկանխատեսելիության և գաղափարական կուրության, ինչպես նաև նրա համար, որ դուք այս ամենն անում եք շտապելով ու զոհաբերելով Հայաստանի ժողովրդի հետ եվրոպական բարեկամությունը։ Մեր քաղաքակրթությունն այրվում է, իսկ Եվրոպան այլ կողմ է նայում»,- ասել է Ժորդան Բարդելան։

Բորելը հրաժարվել է արձագանքել ֆրանսիացի պատգամավորի այս դիտարկումներին։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40