Ինչո՞ւ է Հայր Ասողիկը կանչվել հարցաքննության

14.01.2026 19:48
601

Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հարցաքննությունը ՔԿ-ում տևել է շուրջ 6 ժամ։ 

Նա առաջին անգամ հարցաքննվել է դեռ յոթ տարի առաջ հարուցված գործով։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հարցաքննության ավարտից հետո  ՔԿ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Հայր Ասողիկը հարցաքննվել է միայն վկայի կարգավիճակով, կասկածանքի շուրջ հարցադրումներ չեն եղել, քրեական վարույթը քննվում է ավելի քան 7 տարի՝ դեռ 2018թ․-ից, վերաբերում է Սուրբ Գեղարդի և մյուս մշակութային արժեքների իբրև կորստի վերաբերյալ հերյուրանքներին։ Գործը վերակենդանացել է, երբ, փաստաբանի դիտարկմամբ, ՔՊ-ի կողմից գեներացվել էր  ինչ-որ տեսանյութեր։ 

«Կան դրվագներ, որոնք միացվել են։ Հերյուրանքներ են»,-Փաստինֆո-ի հաղորդմամբ, ասել է փաստաբանը։  Սուրբ Գեղարդից բացի նշվում է 16-րդ դարի տպագիր Աստվածաշնչի կորստի մասին, մինչդեռ, փաստաբանը նշել է, որ 16-րդ դարում մենք տպագիր Աստվածաշունչ չեն ունեցել։ 

«Մառազմը, որը դրվել է կրկին շրջանառության մեջ՝ որոշ պաշտոնյաների կողմից, տարածվում է գեներացված տեսանյութեր, որոնք ստուգման ենթակա են»,- նշել էփաստաբանը։ Հարցին՝ հնարավոր համարում է, որ իրավապահների օրակարգում հայտնվի Սուրբ Գեղարդը, մյուս մասունքները փորձաքննության ենթարկելու հարցը՝ Ֆարմանյանը նշել է՝ հույս ունի, որ ոչ, չի կարծում, որ «մենք, որպես հասարակություն, մեր բանականությունն այն աստիճան պետք է կորցնենք, որ մեր սրբության կոթողը տանենք փորձաքննության»։

«Ով է լինելու այն փորձագետը․ որ պետք է կարծիք կազմի կամ եզրակացություն տա, թե արդյոք այդ գեղարդով է խոցվել Տեր Հիսուս Քրիստոսը, թե՝ ոչ»,- նշել է Ֆարմանյանը՝ հավելելով, որ դա հավատքի նմուշն է, բոլորս հավատում ենք, որ դա մեզ փոխանցվել է 1-ին դարից։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40