«Ինչո՞ւ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում, իսկ ռսահայերը դառնում են ռուս». Տիգրան Խզմալյան

02.07.2019 11:57
1536

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամռանը հայերը գալիս են Հայաստան։ Ամերիկայից ու Եվրոպայից, Մերձավոր Արևելքից ու Ռուսաստանից։ Հատկապես շատ են գալիս Ռուսաստանից, հիմնականում ընտանիքներով, ոմանք իրենց ռուս կանանց հետ, համարյա բոլորը երեխաներով։ Ու Երևանի զբոսայգիները լցվում են մանկական ձայներով, որոնց մեջ գերակայում է ռուսերենը։ Հայկական աչքերով, երբեմն դեռ հայկական անուններով երեխաները նեղվում ու փակվում են, երբ նրանց դիմում ես հայերեն կամ հարցնում ես՝ հասկանո՞ւմ են արդյոք մայրենի լեզուն։ Ծնողները միջամտում ու տեղեկացնում են, որ «երեխան ռուսական դպրոց ա գնում, հայերեն չգիտի․․․»: Բա դուք հետը հայերեն չեք խոսո՞ւմ, գոնե հայրենիքում․․․ Այդ հարցից հետո սովորաբար խոսակցությունն ընդհատվում է։ Մոտ միլիոն հայ, վերջին քսան տարիների ընթացքում, մեր աչքի առաջ վերածվեցին ռսի և... վերացան։ Ինչո՞ւ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում, իսկ ռսահայերը դառնում են ռուս։ Մեկ սերնդի ընթացքում, մի քանի տարում։ Սա երևի պատմության մեջ ամենապուպուշ ու քնքուշ ցեղասպանությունն է։ Կենացներով, Գառնի-Գեղարդ գնալ-գալով, խաշ-խորովածով։ Այն էլ քանի դեռ ողջ են Հայաստանից Ռուսաստան տեղափոխված ծնողները։ Ինչ մեղք են այդ երեխաները, ինչ դժբախտ են իրենց Մոսկվա-Կրասնոդար-Չիտա-Կուտայում։ Այդ երեխաները մեծանալով արդեն չեն գալու Հայաստան, նրանք արդեն կորցրել են հայրենիքի հետ ամենակարևոր կապը՝ լեզուն։ Հայաստանն այնտեղ է, որտեղ խոսում են հայերեն։ Հայը նա չէ, ում պապն էր հայ եղել, այլ նա, ում թոռն է մնացել հայ։ Հայերենն է մեր վերջին հանգրվանը։ Հայերենն է մեր հայրենիքը։ Մայրենի մայրենիքը»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34