Ինչո՞ւ Շուշիի թանգարանների նմուշները մնացին թշնամու մոտ. նախկին նախարարի պատասխանը

15.02.2024 11:07
849

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը գրավոր հրաման չի տվել, բայց վստահեցնում է, որ մի քանի անգամ առաջարկել է տարհանել թանգարանների նմուշները։

44–օրյա պատերազմի ընթացքում Շուշի քաղաքի թանգարաններից նմուշները տարհանելու առաջարկ եղել է, պարզապես «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը չի ընդունել այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։

Ավելի վաղ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի (Շուշիի կերպարվեստի, երկրաբանության և պատմության թագարանները) տնօրեն Լուսինե Գասպարյանը հայտնել էր, որ Շուշիից նմուշների տարհանման հարց 2020թ–ին չի եղել: Նրա խոսքով` Արցախի ԿԳՄՍ նախարարությունում որոշել են նմուշները պահել ռմբապաստարանում։

«Երբ մենք տարհանում էինք գորգերի թանգարանի նմուշները և Շուշի էր գնալու ավտոմեքենա, ես զանգեցի Լուսինե Գասպարյանին, նա արդեն փաթեթավորել էր թանգարանային նմուշները, կտավները, բայց վախեցավ ու չհամաձայնեց»,– ասաց Ղարախանյանը։

Նախկին նախարարը նշեց, որ գրավոր հրաման չի եղել, բայց բացատրեց նաև, որ պատերազմական իրավիճակում դրա համար ժամանակ էլ չկար։

«ՊՈԱԿ–ի թանգարանի տնօրենն ինքը պետք է գիտակցեր, որ գույքի պատասխանատուն ինքն էր, այլ ոչ թե ես։ Իսկ արդյունքում այդ բոլոր նմուշները մնացին այնտեղ։ Հատկապես արժեքավոր էին Ժան Գառզուի և Ժանսեմի գործերը»,– նշեց Ղարախանյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թ.–ին իր նախաձեռությամբ տարհանել են նաև Տիգրանակերտի թանգարանի և Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի նմուշները։

Ինչ վերաբերում է 2023թ.–ի իրադարձություններին, ապա, Լուսինե Ղարախանյանի տեղեկություններով, բոլոր թանգարաններից նմուշներ են տարհանվել, բայց թշնամու ձեռքում դեռ շատ բան կա։

«Արցախը Արևմտյան Հայաստանի օրը չպետք է ընկնի։ Արցախը սրբատեղի է բառի ամենատարբեր իմաստներով։ Հողն էլ թանկացել է 88-ից մինչև հիմա Արցախի համար մարտնչածների արյան գնով։ Շատ արյուն կա Արցախի հողում, և այդ հողի վրա հնարավոր չէ` որևէ մեկը օրհնված կյանք սկսի»,– ասաց նա։

Ղարախանյանը հիշեցրեց, որ Արցախում դեռ բազմաթիվ եկեղեցիների, հուշարձանների, կամուջների, խաչքարերի, վանքերի ու բերդերի ճակատագիրը անհայտ է մնում։

armeniasputnik.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24