Ինչո՞ւ են մայրաքաղաքում գործող որոշ տնտեսվարողներ գերադասում գրանցված լինել Սյունիքում

24.05.2016 14:37
2259

Մի քանի օր է, ինչ հրապարակվել է ՀՀ հարկային ծառայության տեղեկատվական ցանկը՝ 2016թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մասին:

Հավատարիմ մեր թերթի՝ տարիներով ձեւավորված ավանդույթին, այս անգամ եւս հրապարակում ենք խոշոր հարկատուների շարքում տեղ գտած սյունիքյան ձեռնարկությունների ցանկը, ինչը թույլ է տալիս մի քանի եզրակացություն անել:

Նախ՝ Սյունիքում, ինչպես եւ ամբողջ հանրապետությունում, հանքարդյունաբերությունը շարնուակում է ծանր օրեր ժամանակներ ապրել:

Այսպես, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն 2016թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 2 մլրդ դրամ (հարկերի ընդհանուր գումարն է), մինչդեռ 2015թ. նույն ժամանակամիջոցում վճարել է մոտ 4 մլրդ դրամ, 2014թ. 1-ին եռամսյակում՝ մոտ 3 մլրդ դրամ, 2013թ.՝ 1-ին եռամսյակում՝ 3,5 մլրդ դրամ:

Կապանի կոմբինատը 2016թ. առաջին եռամսյակում վճարել է մոտ 569 մլն դրամ հարկ, մինչդեռ 2015, 2014 եւ 2013 թվականների նույն ժամանակամիջոցում վճարել է՝ համապատասխանաբար՝ 890 մլն, 1 մլրդ 418 մլն եւ 1 մլրդ 612 մլն դրամ:

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն 2016-ի առաջին եռամսյակում վճարել է 227 մլն դրամ, 2015, 2014 եւ 2013 թվականների նույն ժամանակամիջոցում՝ համապատախանաբար՝ 726 մլն, 865 մլն եւ 641 մլն դրամ:

Երկրորդ, սյունիքյան խոշոր հարկատուների ցանկում դանդաղ, բայց հաստատուն քայլերով փոփոխություններ են տեղի ունենում, ինչն օրինաչափ պիտի համարել հանրապետության ներկայիս տնտեսական հարաբերությունների պայմաններում:

Երրորդ, մի շարք տնտեսվարողներ, գործելով մայրաքաղաքում, գերադասում են գրանցված լինել Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում՝ աչքից հեռու՝ սրտից հեռու:

Չորրորդ, 2016թ. հունվար-մարտ ամիսներին, Սյունիքում գրանցված խոշոր հարկատուները միասին վերցրած պետությանը վճարել են 4 մլրդ 273 մլն 448 հազար 600 դրամ հարկ, իսկ մեկ տարի առաջ՝ 7 մլրդ 399 մլն 183 հազար 600 դրամ (3 մլրդ 125 մլն 735 հազար դրամով պակաս):

Նման իրավիճակների համար է ասված՝ մեկնաբանություններն ավելորդ են:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40