Ինչպես է Գորիսը դիմագրավում Կորոնավիրուսի հնարավոր տարածմանը

13.03.2020 16:57
1021

Կորոնավիրուսի տարածման մասին լուրերը շարունակում են գլխավորել ավելի հաճախ քննարկվող հարցերի շարքը։ Պաշտոնական աղբյուրները հիմնականում ուղիղ եթերների միջոցով հանրությանը ներկայացնում են հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Համացանցը ողողված է դրանց բազմաբնույթ մեկնաբանություններով: Ընդհանուր առմամբ, խուճապի տրամադրություն չկա, սակայն հետաքրքիր է, թե ինչպես են պատրաստվում դիմագրավել վարակի հնարավոր տարածմանը Գորիս համայնքում։

Այդ նպատակով զրուցել ենք Գորիսի Բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի հետ։ Նրա տեղեկատվությամբ,  վերջին ամիսներին մեծ թվով քաղաքացիներ են դիմել կենտրոն․ նրանց գերակշիռ մասի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների բորբոքում, որոշների մոտ՝ բրոնխիտ, թոքաբորբ։ Ընթացիկ տարվա հունվարից մինչև այժմ այդ ախտանիշներով արձանագրվել է երկու մահ։ Հաշվի առնելով մանկական և թերապևտիկ բաժինների ստացիոնար հիվանդների թվի աճը, ձեռք են բերվել լրացուցիչ մահճակալներ, դեղորայք, անհրաժեշտ  նյութեր։

Անցած օրերին կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի է ինքնակամ դիմել  կենտրոն, ով 10 օր առաջ էր վերադարձել Իրանից, ունեցել է 37,20 ջերմություն։ Հիվանդն անմիջապես մեկուսացվել է կենտրոնի՝ համաճարակների, ինֆեկցիաների կանխարգելման մեկուսարանում։ Այնուհետև նրանից  նմուշառում է կատարվել և ուղարկվել Կապան՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ «Սյունիք» մասնաճյուղ,որը        մարզի տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային ախտորոշիչ հսկողություն է իրականացնում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմաննն   ուղղված և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում․ այն, ի դեպ հանրապետության մարզային միակ բուժծառայությունն է, որտեղ հնարավոր է կորոնավիրուսի ախտորոշման տեստ անցկացնել։ Մինչ այդ ճշտվել է հիվանդի շրջապատի շրջանակը, պարզվել է, որ նա շփվել է միայն իր ընտանիքի և հարևանների հետ։  Նմուշառման պատասխանը  բացասական է եղել։

Բժշկական կենտրոնի տարածքում առանձնացված մեկուսարանում միաժամանակ հնարավոր է հոսպիտալացնել վարակակիր 3 և կասկածյալ 6 քաղաքացու։ Ըստ առողջապահության նախարարության ցուցումի, վարակակիրներն անմիջապես կտեղափոխվեն Երևան։

Դավիթ Մաշուրյանի խոսքով, այժմ առավել ծանրաբեռնված աշխատում են ընտանեկան բժիշկները, ովքեր պարբերաբար զանգահարում են իրենց տեղամասերի հատկապես խրոնիկ հիվանդություն ունեցող բնակիչներին, հարցնում նրանց առողջության մասին, հորդորում առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական կենտրոն։ Վերջինս, ըստ կենտրոնի տնօրենի, լիարժեք ապահովված է դեղորայքով, ընթացիկ տարվա ընթացքում դիմակների գնում չի կազմակերպված, սակայն պահեստավորված բավարար քանակով ապահովված են։

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության  Գորիսի մասնաճյուղում արդեն երկու շաբաթ է, ատամանաբուժական ծառայության միայն անհետաձգելի ու շտապ դեպքերն են սպասարկվում։ Մյուս գրանցումները հետաձգվել են։ Նույնը նաև ակնաբուժական ծառայությունների մասով։

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2. 2 կետով համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում նախատեսվում է, որ նա «աջակցում է համայնքի տարածքում իրականացվող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային աշխատանքներին»: Այս առումով Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը mediapoint.am-ին տեղեկացրեց, որ նախորդ օրերին համայնքային ենթակայության նախակրթարաններն ապահովվել են ախտահանիչ նյութերով, հրահանգավորվել է, որպեսզի կողմնակի մարդկանց մուտքը՝ նախակրթարանններ, արգելվի։ Բացի այդ, հետևում են Սյունիքի մարզպետարանի հանձնարարականներին։ Ինչպես և հանրապետության այլ բնակավայրերում, մինչև մարտի 23-ը փակ կլինեն համայնքային ենթակայության կրթական հաստատությունները։ Հանրային միջոցառումների սահմանափակման հրահանգ դեռևս չունեն։

Կորոնավիրուսի տարածման, դրա կանխարգելման, քաղաքացիների դեղորայքով ապահովման, մթերային, առաջին անհրաժեշտության ապրանքների առկայության վիճակի ուսումնասիրության նպատակով mediapoint.am-ը  եղել է Գորիս քաղաքի մի շարք դեղատներում, խանութներում։

Գորիսի դեղատների մեծ մասում վերջին շրջանում մեծացել է պարացետամոլի և այլ ցավազրկող ու ջերմիջեցնող դեղահաբերի պահանջարկը։ Այս պահի դրությամբ շատ դեղատներում պարացետամոլ չկա, մարդիկ գնում են պարացետամոլ պարունակող այլ դեղահաբեր կամ փոխարինողներ՝ նիմեսիլ, նուրոֆեն, գրիպոֆլյու, տերաֆլյու և այլն։

Դեղորայքի առումով մարդկանց մեջ որոշակի խուճապ է նկատվում հատկապես պարացտամոլի համար, որոշ քաղաքացիներ միանգամից 30 «լիստ» պարացետամոլ են գնում։ Դեղատների աշխատողները սա բացատրում են նաև քաղաքում առկա գրիպի վիրուսով ու մրսածությամբ։

Այս պահին դիմակներ չկան, մեծ քանակությամբ ալկոգել և ախտահանիչ նյութեր գնում են դպրոցների, մանկապարտեզների համար, նաև անհատներ՝ անհատական օգտագործման նպատակով։ Դեղատներից մեկի վաճառողուհու խոսքով սկզբնական շրջանում մեծ քանակությամբ դիմակների ու հաբերի վաճառք են կատարել,, դրա համար միանգամից սպառվել է։ Այժմ որոշ դեղատներում մեծ քանակներով այլևս չեն վաճառում։ Օրինակ պարացետամոլ վաճառում են առավելագույնը 2 «լիստ»։ Մեծացել է նաև շենք շինությունների  ախտահանիչ միջոցների պահանջարկը։

«Շադնե» խանութի  տնօրեն Մարիամ Ալեքսանյանի խոսքով առևտուրը պայմանավորված է, ոչ թե խուճապով, այլ նրանով, որ մարդիկ ամսվա որոշակի օրերին են աշխատավարձ կամ թոշակ ստանում և այդ պատճառով այդ օրերին ավելի շատ են գնումներ կատարում և այդ միտումը նկատվել է նաև մինչև կորոնավիրուսի  տարածման հավանականության մասին լուրերը։

Այնուամենայնիվ, կան խանութներ, որտեղ աշխատակիցները  պնդում են, որ նկատվում է մարդկանց խուճապ, մարդիկ մի քանի տուփ մակարոնեղեն են գնում, շաքարավազ, ձավարեղեն, ձեթ և այլ առաջին իսկ օգտագործման պարագաներ:

-Նկատվում   է, և հիմնականում մեծահասակների կողմից, ինչպես նաև որոշ կառույցներ կան, որոնք այսօր առավոտյան  մեծ քանակությամբ ալկոգել, ախտահանող անձեռոցիկներ են գնել: Այս պահին բացի ալկոգելից, դեռ ունենք որոշակի պարագաներ, հույս ունենք, որ շուտով ալկոգել էլ կստանանք,-ասում է սուպերմարկետներից մեկի աշխատակիցը։
Մեր այցելության ընթացքում մի շարք քաղաքացիներ տարբեր կարծիքներ հայտնեցին, այնուամենայնիվ, քիչ են այն մարդիկ, ովքեր նշեցին, որ ցանկանում են սննդամթերք կուտակել, մեծ մասի կարծիքով խուճապը մտացածին է։

 Նյութի աղբյուրը՝ mediapoint.am

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34