Ինչպե՞ս խուսափել օձի խայթոցից. ԱԻՆ-ը հորդորում է տարվա այս սեզոնին զգույշ լինել

03.06.2022 12:37
1130

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հիշեցնում է, որ պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ տարվա այս սեզոնին ակտիվանում են սողունները, հայտնվում անգամ բնակարաններում:

Աղբյուրի փոխանցմամբ, քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը համալիր մոտեցման խնդիր է, ուստի հորդորում են զգույշ լինել:

«Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել մանրէազերծ վիրակապով։

Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում պետք է սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։

Հանգստացրեք տուժածին, սա առաջին նախապայմանն է, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։

Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել զգոն և սողունների սեզոնային ակտիվացումը չդիտարկել որպես մեծ վտանգ»,- ասված է հաղորդագրության մեջ՝ հիշեցնելով, որ գործում են օգնության հետևյալ հեռախոսահամարները. 911,101,112:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40