Ինչպես միշտ՝ մրցանակներով

27.07.2015 16:35
2345

Ստացվել է այնպես, որ մեկ ամսվա ընթացքում Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության խմբի սաները երկու անգամ մասնակցեցին միջազգային մրցաշարի: «Սյունյաց երկիրը» նախորդ համարում տեղեկացրել էր մեր սաների հաջողության մասին Ծաղկաձորում կայացած «Հայաստանի ծաղիկներ» անվանումը կրող միջազգային մրցաշարում: Իսկ ահա մեր մարզուհիներին նոր փորձություն սպասվեց օրեր առաջ: Գյումրիում հուլիսի 9-13-ը տեղի ունեցավ գեղարվեստական մարմնամարզության «Բարեկամություն-2015» ութերորդ միջազգային մրցաշարը, որից եւս մեր սանուհիները վերադարձան մրցանակներով:

Մրցումներում, որին մասնակցում էր մեր հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության 160-ից ավելի մարզուհի, մարզադպրոցի սանուհիներից կրկին իրենց բարձր կարգը հաստատեցին Սյուզաննա Ալեքսանյանը, Նարե Մարգարյանը, Սվետլանա Ստեփանյանը՝ դառնալով հաղթողներ, իսկ Սոնա Հարությունյանը եւ Սառա Առաքելյանն արժանացան երկրորդ մրցանակի: Ի դեպ, խմբակային վարժության ձեւում մեր աղջիկները գրավեցին երրորդ մրցանակային տեղը:

Մեր սանուհիների, նրանց ծնողների, մարզադպրոցի կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը՝ մեզ մարզադահլիճ հատկացնելու, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին՝ միջազգային մրցաշարերին մեր մասնակցությունը հովանավորելու, եւ մեր մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանին՝ հոգատար վերաբերմունքի ու հետեւողական աշխատանքի համար: Մեզ կարելվույն չափով օժանդակում են մարզուհիների ծնողները, որոնց նույնպես երախտագիտություն ենք հայտնում:

Ինգա Փարսադանյան
Լիլիթ Աբգարյան
Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40