Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսը սովորական հարբուխից

13.03.2020 11:06
1421

Հայուհի, ֆեյբուքյան օգտատեր Էլլան (Ella Sar) ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է փաստեր՝ կորոնավիրուսի մասին։

Նշենք, որ Էլլան աշխատում է Quest Diagnostics լաբորատորիայում, որն առաջինն է աշխարհում սկսել թեստավորել կորոնավիրուսը։ 
 

1. Եթե ունեք քթահոսություն և խոռխ, ապա դա սովորական հարբուխ է:

2. Կորոնավիրուսային թոքաբորբը առաջացնում է չոր հազ, տաքություն, շնչահեղձություն։

3. Այս նոր վիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է ընդամենը 26/27oC-ում: Արագ ոչնչանում է արևի ազդեցության տակ։

4. Եթե կորոնավիրուսով վարակվածը փռշտում է, ապա վիրուսը կարող է տարածվել մինչև 3 մետր, ընկնել ինչ որ մակերևույթի վրա և այլևս օդ չի բարձրանա:

5. Եթե այն ընկնում է մետաղական մակերեսի վրա, ապա ակտիվ է առնվազն 12 ժամ (կախված է միջավայրի ջերմաստիճանից): Այսպիսով, եթե շփվում եք որևէ մետաղական մակերեսի հետ, ձեռքերը լվացեք հնարավորինս շուտ մանրէսպան օճառով: Չդիպչեք ձեր դեմքին կամ մի տրորեք աչքերը, մինչև ձեռքերը չլվանաք:

6. Գործվածքների վրա վիրուսը կարող է գոյատևել 6-12 ժամ: Լվացքի ժամանակ, սովորական լվացող միջոցները ոչնչացնելու են վիրուսին։

7. Սովորաբար, տաք ջուր խմելն արդյունավետ է բոլոր տեսակի վիրուսների համար: Փորձեք խուսափել սառը կամ սառցով հեղուկներ խմելուց:

8. Ձեռքերը հաճախ լվացեք, քանի որ վիրուսը ունակ է գոյատևել ձեռքերի վրա միայն 5-10 րոպե: Չնայած կենսունակության կարճ տևողությանը, այնուամենայնիվ, այդ կարճ ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել: Կարող եք հպվել աչքերին, ակամայից դիպչել ձեր բերանին կամ քթին և այլն:

9. Փորձեք նաև պահպանել կանխարգելիչ որոշ կանոններ։ Օրինակ, բերանը հակասեպտիկով կամ տաք ջրի մեջ աղիային լուծույթով լվանալը:

Նշանները.

1. Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3 - 4 օր:

2. Այնուհետև վիրուսը խառնվում է քթի հեղուկի մեջ, որը մտնում է տրախեա, ապա թոքերը ՝ առաջացնելով թոքաբորբ: Սա տևում է ևս 5 - 6 օր:

3. Թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմություն և շնչառության դժվարություն:

4. Քթի փակվելը նման չէ նորմալ հարբուխով հիվանդանալու դեպքին։ Դուք զգում եք, որ խեղդվում եք: Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության:

Տարածեք, քանի որ տեղյակ լինելու դեպքում հնարավոր է նկատելիորեն կանխել վարակի տարածումը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40