Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն (տեսանյութ)

12.03.2026 12:28
341

Եվրոպական խորհրդարանում բոլորը գիտեին, թե ում հետ գործ ունեն և հենց այդ պատճառով հոտնկայս ծափահարում էին հայ ժողովրդի, ՀՀ–ի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանին։ Ծափահարությունները մի պահ բուռն դարձան։ Բուն պատճառն այն էր, որ ծափահարող եվրապատգամավորները հիացած էին իրենք իրենցով, իրենց «կրեատուրայով»։ Իրենք իրենց «Շարիկովով» էին զմայլվում։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն, Զուրաբիշվիլուն, Փաշինյանին, Սահակաշվիլուն, որովհետև դրանք իրենց ղեկավարած երկրները դարձրել են դոշի բրոշկա ու դրել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները բռնաբարած այդ գործիչներին, քանզի նրանք համաձայնել են իրենց աթոռի ու կաշվի փրկության համար Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան դարձնել Արևմուտքի հակառուսական պայքարի մանրադրամ, համաձայնել են տարածքների ու պետականության կորստի գնով ծառայել դրսի շահերին, համաձայնել են զոհաբերել իրենց երկրների որդիներին՝ հանուն համաշխարհային հակառուսական ինտերնացիոնալի և հանուն աթոռի։ Համաձայնել են խաղաղության քարոզի ներքո դառնալ պատերազմի ագռավներ ու պարտության տանել սեփական ժողովուրդներին։

Ահա թե ինչու էին եվրապատգամավորները ծափահարում Նիկոլ Փաշինյանին։ Նման ծափահարություններ էին հնչում նաև Էրդողանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի, Բայդենի, Բորելի, Ուրսուլայի կողմից 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Փաշինյանի ձեռքերով հանձնվում էր Արցախը և նախապատրաստվում էր 120 հազար հայերի էթնիկ զտումը։

Եվրապատգամավորները ավանսով ծափահարում էին նաև Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում մոլդովական սցենարի հայկական տարբերակին և քաջալերում Փաշինյանի կատարելիք ընտրակեղծիքները, բայց հայ ժողովուրդը կարող է և պետք է այդ ծափահարությունները խլացնի իր քվեարկությամբ։ Իրանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը ցույց տվեցին, որ եթե կա պետական մտածողություն, կամք, վճռականություն և արժանապատվություն, ապա ոչ մի արտաքին ուժ ունակ չէ կոտրել ժողովրդի՝ պետականություն ունենալու ձգտումը։

Մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի։ Այդ դեպքում արդեն աշխարհը, այդ թվում՝ մեր թշնամիները, «լուռ» կծափահարեն մեզ, իրականում կհարգեն Հայաստանին ու հաշվի կնստեն հետներս։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40