Ինչու է Հայաստանում ուշանում արդարադատությունը. մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ)

21.04.2025 10:47
557

Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև։ 

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում արդարադատությունը։ 

«Կարծում եմ, որ պատճառներից մեկը, որը ընկած է հարցադրման հիմքում, նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև։ Ինչո՞ւ ենք մենք ասում, կամ ինչո՞ւ կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույն բանն են կամ պիտի լինեն նույն բանը։ Երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ։ Բայց կարևոր է հասկանալ՝ ո՞րն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում կարող է գոյություն ունենալ մեր իրականության մեջ։ Ես կարծում եմ՝ պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը շատերին հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Եվ այդ լեզուն ոչ միայն բարդ է, այլ երբեմն այդ բարդությունն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար»,- նշել է վարչապետը։ 

Նրա խոսքով՝ հանրային հարցադրումները, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույնն են, բխում են հենց այդ խզումից: «Երբեմն, երբ քննարկումներ են տեղի ունենում՝ հանրային կամ ոչ հանրային դաշտում, փաստարկը փաստարկի հետևից է գալիս, բայց մի պահից սկսած իրավաբանական հանրությունը սկսում է օգտագործել այնպիսի բառապաշար, որը մեզ՝ սովորական մահկանացուներիս, հասանելի չէ։ Եվ դրանով խոսակցությունն ավարտվում է։ Ասվում է՝ ահա կապերը այսպիսին են, բայց այդ կապերը երբեմն տեսանելի չեն։ Եվ այստեղից էլ, գուցե, առաջանում է այն վակուումը, որի մասին մենք խոսում ենք»,-եզրափակել է Փաշինյանը։ 

Համաժողովի կազմակերպիչը ՀՀ Արդարադատության նախարարությունն է։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվում արդարադատության իրականացման արդյունավետությանը, դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, բարեփոխումների ազդեցությանը, խափանման միջոցների կիրառման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերին։ Առանձին քննարկումներ նվիրված են դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների և դատական քննության ժամկետների փոխազդեցությանը, ինչպես նաև արդարադատության և դատավարական չարաշահումների փոխկապակցվածությանը։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40