«Ինձնից հրաժարական կարող է պահանջել միայն իմ ժողովուրդը»

07.07.2017 12:36
3054

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մամուլում գրվել է, որ օրերս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր մոտ է կանչել Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին և պահանջել, որպեսզի նա հրաժարական տա՝ հիմնավորելով, թե ցանկանում է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից: Ըստ մամուլի՝ Վահե Հակոբյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել խորհրդարանի ընտրություններում ռեյտինգային թեկնածու Առուշ Առուշանյանին:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընտրություններից հետո ՀՀԿ-ից ինքնաբացարկ հայտնածների թվում էր Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել էր 6879 ձայն եւ սպասելի էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ինքնաբացարկից հետո հենց նա է գնալու խորհրդարան «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ: Սակայն ապրիլի 7-ի ուշ երեկոյան երիտասարդ Առուշ Առուշանյանը որոշել էր տոնել սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Ու թերեւս հենց ՀՀԿ ղեկավարության որոշմամբ Առուշանյանը ինքնաբացարկ հայտնեց:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ, ով վերընտրվել է 2016-ին ու քաղաքապետի միակ թեկնածուն էր:


- Պարոն Ադունց, ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետն ուզում է, որ Դուք հրաժարական տաք: Նման պահանջ, ակնարկ եղե՞լ է:

- Ոչ, չի եղել եւ չի կարող լինել: Ես ընտրվել եմ իմ ժողովրդի կողմից, 87% ձայնով, եւ ինձնից հրաժարական կարող է պահանջել միայն իմ ժողովուրդը: Նման խնդիր չկա: Ես մինչեւ 2021 թվականը պարտավորություն ունեմ իմ ժողովրդի հանդեպ: Իսկ հիմա մարզպետի հետ աշխատանքային հարաբերություններում ոչ ակտիվ հարաբերություն է, եթե ուզում եք իմանաք:

- Իսկ ինչո՞վ է մարզպետի հետ աշխատանքային ոչ ակտիվ հարաբերությունը պայմանավորված:

- Չեմ կարող ասել: Ենթադրություններ չունենք: Դուք կարող եք մարզպետից իմանալ՝ ինչու Գորիսի հետ ակտիվ շփումներ չունի:

- Մամուլում գրվել է, որ նոր մարզպետը Ձեզ համարում է Սուրիկ Խաչատրյանի մարդը եւ ուզում է Ձեզնից ազատվել:

- Իրեն հարցրեք:

- Իսկ Դուք առնչություն ունե՞ք նախկին մարզպետի հետ, իր «մա՞րդն» եք, թե՞ դա պատրվակ է խորհրդարանից դուրս մնացած Առուշ Առուշանյանին տեղավորելու համար:

- Ես իմ մարդն եմ ու իմ ժողովրդի մարդն եմ: Բոլորի հետ էլ առնչություն ունեմ: Նախկին մարզպետը գորիսեցի է, մեր լավ ընկերն է, մենք միասին աշխատել ենք: Բնականաբար առնչություն չունենալ չեմ կարող:

- Ասացիք՝ պասիվ են մարզպետի հետ հարաբերությունները, Դուք կկարողանա՞ք լիարժեք աշխատել մարզպետարանի հետ պասիվ հարաբերությունների պարագայում:

- Իհարկե, իհարկե: Ես աշխատում եմ օրենքով, աշխատում եմ օրենքի դաշտում, հարաբերությունները ինքս պահպանում եմ ինչպես կարգն է, եւ օրենքն ինձ լիարժեք հնարավորություն տալիս է, որ ես կարողանամ իմ համայնքի, իմ բնակչության հոգսը հոգամ ու քաղաքապետի գործառույթները տեղը տեղին իրականացնեմ:

- Իսկ մարզպետի հրահանգով Գորիսում ստուգումներ եղե՞լ են վերջին շրջանում:

- Այո, եղել են մարզպետի նախաձեռնությամբ, եղել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից ստուգում մարզպետի նախաձեռնությամբ, նաեւ մարզպետարանի վարչական հսկողության ուսումնասիրություն: Մեզ մոտ ուսումնասիրություն է իրականացրել նաեւ նախագահի վերահսկողական ծառայությունը, պլանային ստուգում է իրականացրել նաեւ ֆիննախի վերահսկիչ ծառայությունը:

- Ի՞նչ են արձանագրել, խախտումներ եղե՞լ են:

- Իհարկե՝ ոչ: Փետրվարից մինչ այժմ մենք 4 նմանատիպ ստուգումներ ենք անցել: Եվ բոլորի պարագայում էլ լավագույն արդյունք է եղել:

- Ասել է թե՝ համոզված եք, որ մարզպետը չի՞ կարող Ձեզ ստիպել հրաժարական տալ:

- Համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջը օրենքով սահմանված է, այսինքն՝ ամեն ինչի համար օրենք կա նախատեսված:

Հ.Գ. «Փաստը» պարզաբանման համար երեկ դիմեց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանին, սակայն վերջինս ասաց, թե չի կարող այդ առթիվ որեւէ պարզաբանում տալ, քանի որ մարզպետը Հայաստանում չէ:

past.am
5 հուլիսի 2017թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40