Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում. ՀՀ-ում Իրանի դեսպան

21.01.2023 19:52
903

Սյունիքի Նորավան համանքում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին են հետևել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Այս մասին հայտնում է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարն ու Իրանի դեսպանը հունվարի 20-ին այցելել են Սյունիքի մարզ։

ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են, և աշխատանքները բավականին արագ առաջ են գնում։

«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։

Շրջայցից հետո Սիսիանում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։

Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում։

«Այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք ՀՀ–ում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան դրանց: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,–ասել է Սանոսյանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10