Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

25.06.2021 14:16
1172

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ խոսելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-րդ տարեդարձի և առհասարակ հայ արևելագիտության դպրոցի, այդ թվում՝ իրանագիտության երկարամյա ավանդույթների ու դերակատարության մասին:

«Եթե այլ երկրների համար արևելագիտությունը ուրիշներին ճանաչելու գիտություն է, ապա հայերի համար արևելագիտությունը ինքնաճանաչման գիտություն է, և հենց այդ պատճառով ցանկացած ուսումնասիրություն արևելագիտության բնագավառում իր նպաստն է բերում հայ ժողովրդի կողմից իր էությունն էլ ավելի լավ ճանաչելուն: Եվ ինձ համար գաղտնիք չէր, որ արևելագիտությունը Հայաստանում իր ուրույն տեղն ունի և արժևորվում է բոլոր գիտությունների կողմից», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը՝ ընդգծելով, որ արևելագիտությունը շատ լավ ավանդույթների վրա է դրված Հայաստանում:

Նրա խոսքով՝ մեծ անուններ կան այս բնագավառում, բայց պետք է ընդգծել, որ այդ կարևոր արևելագիտական կենտրոնների՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մատենադարանի աշխատանքի շնորհիվ այսօր էլ այդ ավանդույթները լավագույնս շարունակվում են երիտասարդ արևելագետների կողմից:

«Ես գիտեմ, որ հայ արևելագիտական դպրոցը միջազգային մակարդակով շատ բարձր դիրք է գրավում ե՛ւ ցեղագիտության, ե՛ւ ազգագրության, ե՛ւ տարբեր ազգերի ու ցեղերի ուսումնասիրության բնագավառում: Իսկ ինչ վերաբերում է իրանագիտությանը՝ գիտենք, որ Հայաստանում իրանագիտության դպրոցն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրված եղել, այդ ավանդույթներն այսօր էլ են շարունակվում», - նշեց զրուցակիցը:

Հոսեյն Թաբաթաբային նաև տեղեկացրեց, որ ի շարս Հայաստանի իրանագիտական մյուս դպրոցների արժևորելով նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կարևոր դերակատարությունը՝ մոտ ապագայում համագործակցության հուշագիր կստորագրվի գիտահետազոտական «Իրաս» կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև, ինչն էլ ավելի կընդլայնի երկկողմ համագործակցությունը գիտական ոլորտում:

Ընդ որում, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը նախատեսում է նմանատիպ հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ:

Իսկ հաջորդ կարևոր ձեռնարկն այն է, որ այս տարի կհանձնվի «Տարվա լավագույն արևելագետ» Հրաչյա Աճառյանի անվան մրցանակը:

«Արևելագիտության ինստիտուտի հետ միասին լավ ավանդույթի սկիզբ ենք դնում և հուսով ենք, որ այս մրցույթը կդառնա ամենամյա և ոգևորող կլինի երիտասարդ արևելագետների համար», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը:

Բացի այդ, քանի որ հաջորդ տարի մեկ այլ կարևոր տարեդարձ է նշվելու՝ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ առիթով Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը արդեն իսկ 2022թ. միջազգային գիտաժողովի անցկացման մասին հայտարարություն է տարածել, որին կարող են մասնակցել արևելագետները աշխարհի բոլոր երկրներից:

«Գիտաժողովը, որի խորագիրը լինելու է «Հայ-իրանական հարաբերություններ. անցյալը և ապագան», տեղի կունենա Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը՝ փետրվարի 9-ին», - հաղորդեց Հոսեյն Թաբաթաբային:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24