Իրանական կողմը վաշինգտոնյան պայմանավորվածություններին առնչվող «հայտարարությունների դիվանագիտության» մակարդակում այս պահին աշխատում է հիմնական երկու ուղղությամբ․ իրանագետ

11.08.2025 10:56
395

Իրանական կողմից վաշինգտոնյան պայմանավորվածություններին առնչվող բոլոր պաշտոնական մակարդակի հայտարարությունները պետք է դիտարկել ամբողջության մեջ, այլ ոչ թե առանձին հատվածներ համատեքստից կտրելով։  Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այս առումով, ակնհայտ է, որ իրանական կողմը նաև «հայտարարությունների դիվանագիտության» մակարդակում այս պահին աշխատում է հիմնական երկու ուղղությամբ.

Նախ՝ փորձել ամրագրել, որ Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ ընդ որում, դա անելով նաև հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունների ընձեռած հնարավորությունների շրջանակներում։

Երկրորդը՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հաղորդակցության որևէ ուղու վրա ամերիկյան հնարավոր ներկայության վերաբերյալ Իրանի առնվազն մտահոգության հստակ արձանագրումն է, ընդ որում, դիցուք, ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ուղիղ տեքստով նշել է, որ իր երկիրը կխոչնդոտի դրան»,-գրել է Ոսկանյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40