Իրանական մշակույթի փառատոն Վայոց ձորում

06.05.2025 17:18
537

Մայիսի 3-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և ԻԻՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով կազմակերպվել էին իրանական մշակութային փառատոն ու իրանական ձեռարվեստի և արտադրանքների տեսականու ցուցահանդես-վաճառք։

Միջոցառման շրջանակում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, Արևելյան Ատրպատական նահանգի պատվիրակությանը՝ ի դեմս նահանգապետի առաջին տեղակալ Ռահիմ Ղասեմ Զադեի։

Ողջունելով հյուրերին և միջոցառման բոլոր մասնակիցներին՝ մարզպետը բարձր է գնահատել այն բոլոր ջանքները, որոնք ներդրվել են այս գեղեցիկ և կարևոր միջոցառման կազմակերպման համար․ այն ուղղված է բարեկամության և համագործակցության խորացմանը, միաժամանակ սա երկխոսության և տնտեսական համագործակցության մի նոր հարթակ է և հրաշալի հնարավորություն՝ ծանոթանալու իրանական մշակույթին, արտադրանքին և ստեղծագործ մտքին։

Արևելյան Ատրպատականի պատվիրակության ներկայացուցիչները ևս կարևորել են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացումը, որը ընդգրկում է տարբեր ոլորտներ և տարբեր ձևաչափեր։

Ներկաները դիտել են իրանական մշակույթը ներկայացնող գեղարվեստական կատարումներ, շրջել տաղավարներով՝ ծանոթանալով իրանական արտադրանքին։

Այնուհետև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մարզպետը նշել է , որ նմանատիպ միջոցառումները և հանդիպումները տարածաշրջանային կապերը ամրապնդելու, միմյանց հնարավորությունները բացահայտելու և համատեղ ծրագրեր նախանշելու գրավական են։

Նահանգապետի առաջին տեղակալ Ռահիմ Ղասեմ Զադեն շեշտադրել է տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման հնարավորությունը, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին երկու կողմերը հայտնել են պատմականորեն ամուր հիմքերի վրա կառուցված հարաբերությունների ընդլայնմանը, ամրապնդմանը և զարգացմանը միտված երկուստեք փոխշահավետ առաջարկներ անելու , նոր գաղափարներ ներկայացնելու և դրանք կյանքի կոչելու պատրաստակամության մասին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40