Իրանի արտգործնախարարը հայտարարում է՝ Բաքվի և Թեհրանի միջև հրապարակային լարվածության փուլն ավարտված է

28.10.2021 14:05
1589

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը, որը հանրային տիրույթում է ընթացել, ավարտված է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։

«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Կարծում եմ, որ մենք ավարտել ենք լարվածության հրապարակային փուլը։ Ենթադրում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»,- ասել է նախարար Աբդոլահիանը։

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ ամիս առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհի Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական ոստիկանությունը սկսեց կանգնեցնել և ստուգել իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, նաև նրանցից ճանապարհային տուրք պահանջել և ձերբակալել երկուսին։

Օրերս Պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ «Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որին հաջորդել է հեռախոսազրույց երկու երկրների արտգործնախարարների միջև։ Աբդոլահիանը, մասնավորապես, հայտարարել է, թե Իրանի և Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների միջև կապերը կընդլայնվեն փոխադարձ հարգանքի լույսի ներքո։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40