Իրանի արտգործնախարարը կարծում է, որ «3+3» ձևաչափը կարող է կարգավորել տարածաշրջանում լարվածությունը

29.03.2023 19:10
925

 Թեհրանն այն կարծիքին է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաև առկա մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերն այս տարածաշրջանում», - մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:

Աբդոլլահիանը նաև ընդգծել Է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար դեպի կայուն խաղաղություն և ներառական անվտանգություն համատեղ շարժվելու կարևորությունը, ինչպես նաև նշել է այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն ու կայունություն. արտաքին միջամտությունն այս տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք է՛լ ավելի են բարդացնում իրադրությունը», - արձանագրել է դիվանագետը։

Անդրադառնալով այլ հարցերի՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել Է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները բարդացնում են իրավիճակը, անհրաժեշտ է հարցի քաղաքական լուծում։ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները բանակցությունների ընթացքում քննարկել են նաև երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի ընթացակարգի պարզեցման հարցերը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40